Իր ամենշաբաթյա ուղերձի ժամանակ նախագահը գովեստի խոսքեր է ասել այդ օրը Նյու Յորքում, Վաշինգտոնում ու Փենսիլվանիայում տեղ հասած բոլոր փրկարարների հասցեին։ Նա նաեւ գովել է հարձակումների դեմ ԱՄՆ-ի իրականացրած քայլերը՝ ավելացնելով, որ խարխլվել են ալ Քաիդայի շարքերը, իսկ Օսաման բին Լադենը՝ ոչնչացված։
Օբաման ասել է, թե հարձակումները չկարողացան ստիպել Ամերիկային հեռու մնալ միջազգային համայնքից, ավելին՝ այն ավելի ամրապնդեց երկրի ներսում անվտանգությունը
Իրենց ամենշաբաթյա ուղերձում հանրապետականները հայտարարել են, թե նախագահ Օբամայի 4 ամյա ղեկավարման ընթացքում երկրում դրական զարգացումներ տեղի չեն ունեցել։ Սենատոր Ջոն Բարասսոն, որն ընթերցել է հայտարարությունն, ասել է, թե նախագահի տնտեսական քաղաքականությունը խոչընդոտել է տնտեսության վերականգնումը եւ չի կարողացել կրճատել գործազրկության մակարդակը։