Ֆիլիպիններում կործանվել է փոքր մի օդանավ, ինչի արդյունքում անհետ կորած է այս պահին համարվում երեք մարդ, որոնց թվում՝ երկրի ներքին գործերի նախարարը։ Օդանավը կործանվել է ծովի մեջ վթարային ստիպողական վայրէջք կատարելիս։
Նախարար Ջեսսի Ռոբրեդոն, որը երկրի նախագահ Բենինո Աքուիոնոյի ջերմ աջակիցն է, շաբաթ օրը Սեբուից ուղեւորվում էր դեպի իր հայրենի Նագա քաղաքը։ Օդաչուն արտակարգ իրավիճակի ազդանշան է ուղարկել եւ պատրաստվել վայրէջք իրականացնել Մասբաթեի կղզում, սակայն օդանավն այդպես էլ չի հասել օդանավակայան։
Երկրի իշխանությունները հաղորդում են, որ օդանավն ընկել է օվկիանոսի մեջ՝ մինչեւ կղզի հասնելը։
Օդանավում գտնվող 4 անձանցից մեկը՝ ներքին գործերի նախարարի օգնականը փրկվել է։ Մյուսների որոնման աշխատանքները որեւէ արդյունք չեն տվել։