Մատչելի հղումներ

Վաշինգտոնում ավարտվեց Իմունաքաղցի (ՁԻԱՀ) 19-րդ միջազգային վեհաժողովը


Վաշինգտոնում ավարտվեց Իմունաքաղցի (ՁԻԱՀ) 19-րդ միջազգային վեհաժողովը, որը մեկ շաբաթ անցկացված միջոցառումների ընթացքում փորձում էր գտնել համաճարակը կանգնեցնելու ուղիներ։

Վեհաժողովին մասնակցում էինի ավելի քան 2Օ հազար պատվիրակներ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, իմունաքաղցի հետազոտությամբ զբաղվող մասնագետներ եւ մշակույթի գործիչներ։

Հանդիպումների օրակարգում մեծ տեղ էր գտել իմունաքաղցի հետազոտության նպատակով ֆինանսական հատկացումների հարցը, երբ իմունաքաղցի դեմ պայքարում միլիարդավոր դոլարներ տրամադրած ԱՄՆ-ը ու մյուս երկրներն այսօր գտնվում են տնտեսական ճգնաժամի մեջ։

Ելույթ ունենալով վեհաժողովի վերջին օրը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընն ասաց, թե այսօր իրավիճակն այնպիսին է, որ երբեմն գումարներ չեն հատկացվում իմունաքաղցի հարուցիչ կրող նույնիսկ հղի կանանց ու մայրերին բուժելու նպատակով։

ԱՄՆ-ը հայտարարեց, որ տրամադրում է եւս 8Օ միլիոն դոլար՝ մորից զավակին հարուցիչն անցնելու դեմ պայքարելու համար։

Անցած 22 տարիների ընթացքում միջազգային այս վեհաժողովն առաջին անգամ անցկացվեց ԱՄՆ-ում, քանի որ նախագահ Բարաք Օբաման չեղյալ հայտարարեց իմունաքաղցի հարուցիչով վարակված անձանց ԱՄՆ մուտք գործելու իրավունքից զրկելու մասին նախկին օրենքը։



XS
SM
MD
LG