ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հունիսի 18-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման ժամանակ խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ եւ շեշտել են հրադադարի համաձայնագրին հետեւելու անհրաժեշտությունը։
Վաշինգտոնի Հերիթեջ հաստատության Եվրասիայի հարցերով վերլուծաբան Արիել Քոնենը Ամերիկայի Ձայնին տված հացազրույցում նորագույն բախումները ողբերգություն բնութագրելով շեշտել է որ այդ երկրներում արդեն երկրորդ սերունդ է ինչ մեծանում է չլուծված հակամարտության գիտակցությամբ։
ԱՐԻԵԼ ՔՈՀԵՆ
՛՛ Մերձավոր Արեւելքի այլ հակամարտությունների փորձառությունից ելնելով՝ որքան երկար տեւի այս իրավիճակը, այնքան ավելի կարմատավորվի հակամարտության մտայնությունը այդ սերունդների մոտ։ Տնտեսական առումով Հայաստանը տուժում է, զրկվելով ոչ միայն Ադրբեջանի նավթի եւ բնական գազի ուղիներից, այլ նաեւ նավթարդյունաբերության հետ կապված այլ ապրանքների արտադրության հնարավորությունից։ ՝՝։
Արիել Քոհենի կարծիքով Ադրբեջանի հայտարարությունները պատերազմի մասին հռետորային բնույթի են սակայն երկարաժամկետ առումով դրանք մտահոգիչ են։ Սահմանային միջադեպեր գրգռելով Բաքուն ցանկանում է պատգամ հղել աշխարհի երկրներին որ չի ցանկանում շարունակել ներկա կացությունը, ասլ է նա.
՝՝ ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը պատերազմի չեն ձգտում , եւ ակայունության սաստկացումը վկայում է հակամարտությունը լուծելու լուրջ ցանկության մասին, լուծում որը կբավարարի երկու կողմերին էլ։ խաղաղությունը բարդ խնդիր է սակայն խաղաղության պտուղները պատերազմի հետեւանքներից շատ ավելի գերադասելի են՝՝։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների քաղաքականությանը Արիել Քոհենը շեշտեց, որ Հայաստանի դաշնակից երկիր լինելով հանդերձ, Ռուսաստանը Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների է ձգտում , հետաքրքրված լինելով Ադրբեջանին զենքեր վաճառելու հեռանկարով։
՛՛Բաքուն նավթի իր եկամուտի շնորհիվ կարող է զնամթերքի գնումներ կատարել աշխարհի ցանկացած երկրից։ Այդ մտավախությունից ելնելով էր, որ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդեւը արտակարգ ջանքերի դիմեց Հայաստանի եւ Արբեջանի միջեւ խաղաղություն կերտելու ուղղությամբ, որոնք սակայն ապարդյուն վերջացան։ Իսկ Իրանի հարցում Հայաստանը սխալ քաղաքականության է հետեւում, քանի որ բարեկամական կապեր ունի իրանի հետ, անտեսելով Իրանի վարքագիծը միջուկային ծրագրի եւ կրոնական բռնակալության հարցերում՝՝։
Անդրադառնալով վերջերս Միացյալ նահանգներ Հիլարի Քլինթընի արտգործնախարարի տարածաշրջան կատարած այցելությանը, Արիել Քոհենը նշեց որ Միացյալ Նահանգները ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Կովկասյան երկրների հետ.
՝՝Միացյալ Նահանգներում ապրող հսկա հայ համայնքը իր ձայնը լսելի է դարձնում Վաշինգտոնում։ Սակայն Միացյալ նահանգները հետապնդում է նաեւ ռազմավարական շահեր, ինչպես օրինակ Ադրբեջանի աջակցությունն է Աֆղանստանի պատերազմում մատակարարումների ուղիների հարցում՝՝։
Արիել Քոհենի կարծիքով Մինսկի խմբի ջանքերը ազդեցիկ չեն, սակայն ոչ թե խմբի գործունեության, այլ հակամարտության բարդ բնույթի պատճառով։ Ռուսաստանի ձախողված միջնորդությունից բացի եղել են եվրոպական բազմաթիվ հայտարարություններ, սկզբունքներ եւ այլն։ Եւ ոչինչ չի հանգեցրել հակամարտության կարգավորման, ինչը չի նպաստում թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի շահերին։