ԱՄՆ-ի պետական պարտքի հարցով հանձնաժողովի աշխատանքը մնում է փակուղու մեջ

ԱՄՆ-ի պետական պարտքի հարցով հանձնաժողովի աշխատանքը մնում է փակուղու մեջ

ԱՄՆ-ի պետական պարտքը մինչև այս շաբաթ լրացող վերջնաժամկետը նվազեցնելուն ուղղված հանձնաժողովին, որը կազմվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, չի հաջողվում գտնել 1,2 տրիլիոն դոլար չափով պետական պարտքը նվազեցնելու խնդիրը լուծելու ճանապարհը:

Հանրապետական և դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ կազմված հանձնաժողովի 12 անդամները պետական պարտքի կրճատման շուրջ ծրագիր պետք է ներկայացնեն մինչև չորեքշաբթի օրը, սակայն կիրակի օրը հանձնաժողովի անդամները հայտնել են, որ չեն կարող համաձայնության գալ այն հարցում, թե որքանով և ինչպես է անհրաժեշտ կրճատել սոցիալական ծրագրերը և բարձրացնել հարկերը:

Հանձնաժողովի կողմից մինչև չորեքշաբթի օրը լրացող վերջնաժամկետը որոշում չկայացնելու դեպքում 2013 թվականի հունվարից ուժի մեջ են մտնելու պաշտպանական և ներպետական տարբեր ծրագրերում իրականացվելիք խորը կրճատումներ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներգրավված չէ հանձնաժողովի աշխատանքում, սակայն հորդորել է Կոնգրեսի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամներին կատարել ճիշտ ընտրություն և «իրենց հանձնարարված աշխատանքը»: