Եգիպտոսում մեկնարկել են պատմական նշանակություն ունեցող նախագահական ընտրությունները

Եգիպտոսում մեկնարկել են պատմական նշանակություն ունեցող նախագահական ընտրությունները, որոնք համարվում են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին բերած քաղաքական փոփոխությունների ավարտական փուլը:

Երկրում անցյալ տարի անցկացված հականախագահական զանգվածային ցույցերի արդյունքում Հոսնի Մուբարաքի հրաժարական ներկայացնելու ժամանակից երկրի առաջին նախագահը դառնալու համար պայքար է մղում տասներկու թեկնածու:

Նախագահական ընտրություններում մասնակցելու իրավունք ունի երկրի 50 միլիոն բնակիչ:

Եգիպտոսում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, Կահիրեում ընտրական տեղամասերի մոտ մեծ հերթեր են ձևավորվել:

Սպասվում է, որ ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի կարողանալու տանել համոզիչ հաղթանակ:

Նախագահական առաջին փուլում ամենաշատ ձայները ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ծրագրված է անցկացնել հունիսի 16-ից 17-ը, իսկ ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի անունը կհայտարարվի հունիսի 21-ին: