Քերին հորդորել է Եգիպտոսին ապահովել Մորսիի դատավարության թափանցիկությունը

Եգիպտոս այցելած ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին կիրակի օրը հանդիպում է ունեցել երկրի քաղաքացիական և ռազմական ղեկավարության հետ
Եգիպտոս այցելած ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին կիրակի օրը հանդիպում է ունեցել երկրի քաղաքացիական և ռազմական ղեկավարության հետ:

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի դատավարությունից մեկ օր առաջ անցկացված հանդիպումների ընթացքում արտգործնախարար Քերին հորդորել է Եգիպտոսի ղեկավարությանը երաշխավորել դատավարության արդարությունն ու թափանցիկությունը:

Արտգործնախարար Քերին հավաստիացրել է Եգիպտոսի ղեկավարությանը, որը նախագահ Օբաման համոզված է, որ նրանք կկարողանան հաղթահարել իրենց առջև կանգնած դժվարությունները:

«Միացյալ Նահանգները հավատացած է, որ ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև գործընկերային հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն այն ժամանակ, երբ Եգիպտոսը ներկայացված կլինի բնակչության բոլոր շերտերի շահերը արտահայտող՝ ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարությամբ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը՝ Եգիպտոս կատարվող իր այցը ընթացքում: