Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե երկու երրորդը «ոչ բարյացակամ» են վերաբերվում Ռուսաստանին և այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին
«Գելափ» ընկերության անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ամերիկացիների կողմից Ռուսաստանի նկատմամբ նման բացասական ընկալում չի գրանցվել արդեն մի քանի տարի:
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե երկու երրորդը «ոչ բարյացակամ» են վերաբերվում Ռուսաստանին և այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հարցման 1018 մասնակիցների 60 տոկոսն է նշել, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը ոչ բարյացակամ է, մինչդեռ 34 տոկոսը դրական է արտահայտվել այս երկրի մասին:
Հատկանշական է, որ, ըստ «Gallup»-ի, 2012 թվականին անցկացված հարցման մասնակիցների ընդամենը 44 տոկոսն էր ոչ բարյացակամ վերաբերվում Ռուսաստանին:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա փետրվարի 6-ից 9-ն ընկած ժամանակաշրջանում անցկացված հարցման մասնակիցների 63 տոկոսն է հայտնել քաղաքական այս գործչի հանդեպ ունեցած իրենց բացասական վերաբերմունքի մասին:
Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի նախագահի պաշտոնը 1999 թվականին զբաղեցնելուց հետո «Gallup»-ն արդեն չորրորդ անգամ է անցկացնում նրա նկատմամբ վերաբերմունքի նման հարցումներ: Այս հարցման արդյունքները, ընկերության պատասխանատու խմբագիր Արթ Սվիֆթի համաձայն, դարձել են երբևէ գրանցված ամենաբացասական արդյունքները: