Արաբական լիգան ընդունել է Սիրիայում դիտորդական առաքելության ղեկավար, սուդանցի գեներալի հրաժարականը եւ խմբի ղեկավարի պաշտոնում շուտով կնշանակի Հորդանանի նախկին արտգործնախարարին։
Գեներալ Մոհամեդ Ահմեդ ալ-Դաբին պաշտոնաթող եղավ կիրակի օրը, երբ Արաբական լիգայի 22 անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները հանդիպում էին անցկացնում Կահիրեում՝ քննարկելով Սիրիա Լիգայի նոր առաքելություն ուղարկելու մասին։
Խմբի ղեկավարի պաշտոնում ալ-Դաբիին փոխարինելու է Աբդել Էլան ալ-Խաթիբը, որը նախկինում եղել է նաեւ Լիբիայում ՄԱԿ-ի նախկին դեսպանը։
Հիշեցնենք, որ Արաբական լիգան դիտորդական իր առաքելությանը հետ էր կանչել Սիրիայից՝ բողոքելով այստեղ ընդդիմության դեմ բռնությունները դադարեցնելու հարցում կառավարության դժկամության դեմ։
Արաբական լիգան նաեւ քննարկելու է Ստամբուլում հաստատված Սիրիայի Ազգային Խորհուրդը որպես ընդդիմության ներկայացուցչություն համարելու հարցը։
Իսկ բախումներն այս երկրում շարունակվում են։ Դամասկոսում եւ հարավային Դումա քաղաքում բախումների արդյունքում երեք մարդ է սպանվել։ Կառավարական ուժերը նաեւ ներխուժել են լեռնային Զաբադանի քաղաքը։