«Հայաստանը չի կարող վճարել ժողովրդավար չլինելու գինը». ամփոփում՝ Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթնաժողովի շուրջ 

 Հայաստանը երկրորդ անգամ մասնակցեց Բայդենի իշխանության օրոք երկրորդ անգամ անցկացվող գագաթնաժողովին, որով, ըստ ՀՀ իշխանական պատգամավորների, կրկին հաստատվեց ժողովրդավարության ձգտելու վերջիններիս կամքը։  

Հայաստանը չի կարող վճարել ժողովրդավար չլինելու գինը և չունի այլընտրանք, վստահ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի հայկական պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Հայաստանը երկրորդ անգամ մասնակցեց Բայդենի իշխանության օրոք երկրորդ անգամ անցկացվող գագաթնաժողովին, որով, ըստ ՀՀ իշխանական պատգամավորների, կրկին հաստատվեց ժողովրդավարության ձգտելու վերջիններիս կամքը։

Հռիփսիմե Գրիգորյանի համզոմամբ՝ անվտանգության ու ժողովրդավարության միջև Հայաստանի համար ընտրության հարց չի կարող լինել։

«Ուղիղ իրար հետ համեմատական է ոչ թե այն առումով, որ պետք է զիջես ժողովրդավարությունդ, որպեսզի ունենաս անվտանգություն, այլ հակառակը, եթե ուզում ես ունենալ իրական անվտանգություն, միակ ճանապարհը ժողովրդավարությունն է։ Այլընտրանք չկա, որովհետև հակառակի դեպքում դու չունես ոչ մեկը»,-«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Հռիրփսիմե Գրիգորյանը:

Ժողովրդավարության չափման միջազգային ինդեքսներով Հայաստանը վերջին տարիներին բարելավվել է դիրքերը։ Այս տարվա փետրվանին բրիտանական «The Economist Intelligence Unit»-ը հրապարակել է ժողովրդավարության չափման իր զեկույցը, որտեղ Հայաստանը ժողովրդավարության ցուցնիշներով 2022 թվականին աշխարհում 167 երկրների ցանկում զբաղեցնում է 82-րդ տեղը: 2022 թվականի ընթացքում Հայաստանը, ստանալով 5.63 միավորով, առաջ է անցել 7 հորիզոնականով` անցած տարվա զեկույցի հետ համեմատ:

Նախորդ 5 տարիներին երկրում տեղի ունեցած սոցիալ-քաղաքական փոփոխությունների արդյունքում Հայաստանը բարելավել է իր դիրքը 22-ով։

Your browser doesn’t support HTML5

Ամփոփում՝ Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթնաժողովին Հաայաստանի մասնակցության շուրջ

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելն առաջին հերթին, ըստ իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի, ընդգծում է Հայաստանի իմիջը արտաքին աշխարհում, ինչը նշանակում է, որ «հայկական ժողովրդավարությունը» Հայաստանի բրենդն է դարձել արտաքին աշխարհում։

Այդուհանդերձ, կոռուպցիայի մակարդակի տեսանկյունից 2022թ․-ի Հայաստանի արդյունքները գնահատվում են անհանգստացնող, նշել է Transparency International իրավապաշտպան կազմակերպությունը՝ հրապարակելով իր 2022թ․-ի աշխարհում կուռուպցիայի մակարդակի մասին զեկույցը։ Ըստ զեկույցի՝ մի քանի տարի անընդմեջ առաջընթաց գրանցելուց հետո Հայաստանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է՝ հասնելով 46-ի, որը 3 միավորով պակաս է նախորդ երկու տարիների 49 միավոր ցուցանիշից։

«2018 թվականից հետո մենք առաջին անգամ կոռուպցիայի ընկալման համաթվի դրական փոփոխություն ենք ունեցել։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը գնահատվում է «Թրանսփարենսի»-ի կողմից, 33-35-ից երբեք չէր բարձրանում։ Դա նշանակում էր, որ մենք ընդունում էինք, օրենքներ, բայց կոռուպցիայի դեմ իրական պայքար բացակայում էր։ Ես դա առաջին հերթին պայմանավորում եմ քաղաքական կամքի բացակայությամբ»,-կարծում է Հերիքնազ Տիգրանյանը։

Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի իր ելույթում:

Կարևորելով Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամաբոր Արուսյակ Ջուլհակյանը մեզ հետ զրույցում ասել է. «Ես գտնում եմ, որ ժողովրդավար պետությունները պետք է կոալիցիա կազմեն և պատպանեն միմյանց ագրեսորներից և բռնապետական ռեժիմներից»։

Հավելենք, Հայաստանի հարևան երկրներից այս տարի ևս գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չէին ստացել Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։