Լուչի ավերակները. ուկրաինական գյուղում կանգուն շենքեր չեն մնացել

Նիկոլաևի և Խերսոնի շրջանների սահմանին մոտ գտնվող Լուչ գյուղը լրջորեն վնասվել է ամիսներ շարունակ ռուսական գնդակոծությունի հետևանքով։

Անցյալ փետրվարին պատերազմի առաջին օրը ռուսական տանկերը ներխուժեցին Խերսոն: Այս շաբաթ դրա ազատագրումը նշանակալի հաղթանակ էր ուկրաինական ուժերի համար։ Սակայն գրեթե ինը ամիս տեւած պատերազմը կործանարար ազդեցություն է ունեցել այդ տարածաշրջանի վրա:

Միկոլայի և Խերսոնի շրջանների սահմանին գտնվող Լուչ գյուղը պատերազմի առաջին իսկ օրվանից գնդակոծվում է ռուսական ուժերի կողմից։

Լուչի բնակիչներից Իրինան պատմել է՝ «Այստեղ մենք հիմնականում առաջնագծում ենք, դրա համար շատ ենք գնդակոծվել: Սկզբում այստեղ սարսափելի էր։ Հիմա մի փոքր հանդարտվել է, բայց դեռ…»:

Մինչև փետրվարի 24-ը գյուղում ապրում էր մոտ 1000 մարդ։ Հիմա ընդամենը 38-ն է այնտեղ։

Տեղի բնակչուհի Իրինան ասում է, որ ռուսական հրթիռները երկու անգամ ընկել են իր շենքից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Նա չի կարողանում մտնել իր բնակարան, քանի որ շենքի մուտքը փլատակների տակ է, ուստի ապրում է նկուղում:

«Մի անգամ հրթիռը դիպավ տանիքին: Մեկ այլ անգամ այն խփեց հինգերորդ հարկին։ Այն վնասել է հինգերորդ հարկը, չորրորդը և ընկել երրորդ հարկ։ Դեռևս կարելի է

տեսնել պատշգամբի անցքը։ Մարդիկ ասում են, որ այն երբեք չի պայթել, բայց ես չգիտեմ: Փորձում եմ շատ չմոտենալ։ Ես վախենում եմ»,-պատմում է նա։

Պատերազմի սկզբից գրեթե ամեն օր Լուչը գնդակոծվում էր Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի շրջանից։ Այսօր գյուղում անխախտ շինություններ չեն մնացել։

Լուչի բնակիչներից Գալինայի խոսքով՝ իրենք անընդհատ թաքնվում ենք. «Մենք չենք կարող պարզել, թե որ կողմից են գալիս հրթիռները։ Երկու օր առաջ էլի ռումբ ընկավ այստեղ, ես կարող եմ ցույց տալ: Պատուհանները ջարդված են, պատշգամբները՝ քանդված, ոչինչ չի մնացել։ Մենք այնպիսի գեղեցիկ գյուղ ունեինք, և այժմ ոչինչ չի մնացել: Ամեն ինչ փլատակների տակ է»։

Առաջին հարվածը գյուղի դպրոցի վրա էր, 10 հրթիռ հարվածել է շենքին՝ ավերելով այն։

«Սա մեր դպրոցն է։ Այնքան տխուր է, որ ռուսական զորքը մեզ այդքան վիշտ բերեց։ Հենց այստեղ է եղել մարզասրահը։ Երբ առաջին ռումբերը խփեցին, մարզադահլիճում միայն գնդակներ էին ցրված»,- պատմել է Լուչի բնակիչ Եկատերինան։

Խերսոնի ազատագրումից հետո մարդիկ սկսել են վերադառնալ Լուչ։

Տեղացիները փորձում են միասին աշխատել և վերականգնել այն, ինչ կարող են:

Նրանք նաև պատրաստվում են ձմռանը. վերանորոգում են տանիքները և փայտե տախտակները մեխում ջարդված պատուհանների վրա ցրտից պաշտպանվելու մնալու համար