Քովիդի պատճառով մեկ օրում մահացությունների 1211 դեպք` Ռուսաստանում

Երկուշաբթի օրը Ռուսաստանում գրանցվել է քովիդ 19 հիվանդությունից մահացության 1211 դեպք, ինչը մոտ է անցյալ շաբաթ մինչ այժմ գրանցված ամենաբարձր ցուցանիշին: Հիշեցնենք, որ ամենաբարձր ցուցանիշն այստեջ եղել է 1241-ը:

Անցյալ շաբաթվա սկզբին Ռուսաստանի 80-ից ավելի շրջաններից շատերը չեղարկեցին հաստատությունների մեկշաբաթյա փակման մասին որոշումը, ինչը նախատեսված էր մահացությունների թիվը կրճատելու համար:

Մոսկվայից 1000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիվանդանոցներում գրանցվել է նոր դեպքերի թվի չնչին նվազում:

Սակայն համաճարակի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում շարունակում է մնալ չափազանց մտահոգիչ։

Այն շրջաններում, որտեղ չեղարկել են հաստատությունները փակելու որոշումը, մարդկանցից պահանջելու են ներկայացնել իրենց բջջային հեռախոսներում գրանցված կոդը, եթե ցանկանում են այցելել սրճարաններ, ռեստորաններ կամ առևտրի կենտրոններ: Այդ եղանակով նրանք ապացուցելու են, որ ենթարկվել են պատվաստման կամ նախկինում կրել են վիրուսը:

Նոր սահմանափակումներ մտցնելով՝ իշխանությունները փորձում են արագացնել պատվաստումների դանդաղ ընթացքը, երբ ռուսաստանցիների միայն մոտ 40%-ն է ամբողջությամբ պատվաստված։