Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելն ասել է, որ Ֆրանսիայի կողմից բրիտանական ձկնորսական նավի առգրավման փաստը մտահոգիչ հանգամանք է: Նավը առգրավվել է Մեծ Բրիտանիայի կողմից Եվրոպական միությունից դուրս գալու արդյունքում առաջ եկած ձկնորսական իրավունքների շուրջ տարաձայնությունների պատճառով:
‘’Սակայն, չէ որ մենք կատարել ենք առեւտրի շուրջ կնքված գործարքով մեր ստանձնած բոլոր պարտավորությունները’’, ասել է նա:
Ֆրանսիան առգրավել է «Քորնելիս Գերթ Ջեն» նավը իր տարածքային ջրերում առանց արտոնագրի գտնվելու պատճառով: Նաեւ նախազգուշացում է տրվել երկրորդ նավին, որը ըստ ֆրանսիական կողմի, խախտել է՝ Brexit-ից հետո ձկնորսական հատվածներ մուտք գործելու պայմանավորվածությունը:
Հնարավոր է, որ նավը առգրավվել է վարչական ինչ որ սխալի պատճառով, հայտարարել է անգլիացի ձկնորսների իրավուքների պաշտպան խմբավորման ներկայացուցիչը: South West Fish Producers կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիետ Հեթչմանը Reuters-ին ասել է, որ խոսել է առգրավված նավի սեփականատերերին ներկայացնող մի պաշոնյայի հետ:
Հեթչմենն ասում է, թե կարծում է, որ առգրավված ձկնորսական նավն ունեցել է Եվրոպական միության ջրերում ձկնորսության արտոնագիր: ‘’Եվ հնարավոր է, որ նավը սխալմամբ դուրս է մնացել այդ իրավունք ունեցող նավերի ցանկից’’, հավելել է նա: