Իրանը պատրաստ է եվրոպական երկրների հետ ուղիղ բանակցություններ վարել 2015 թվականի միջուկային համաձայնագրի շուրջ: Այս մասին լուրեր են Իրանից ստացվում այն պահին, երբ Թեհրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանագնացն այցելել է Բրյուսել՝ քննարկելու համար միջուկային խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցը:
«Իրանը պաշտոնապես պատրաստակամություն է հայտնել ուղիղ բանակցություններ վարել միջուկային գործարքի երեք եվրոպական երկրների հետ», - ասել է անանուն աղբյուրը Press TV-ին։ «Իրանը երեք երկրներին հրավիրել է այցելել Թեհրան կամ առաջարկել այցեր կատարել եռյակի համապատասխան մայրաքաղաքներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել», ասված է հայտարարության մեջ:
Իրանը և գործարքի անդամ վեց տերությունները ապրիլ ամսին էին սկսել բանակցություններ՝ վերականգնելու համար վեց տարի առաջ կնքված գործարքը, որից ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր երկիրը միակողմանիորեն դուրս է բերել 2018 թվականին և կրկին սահմանել պատժամիջոցներ ընդդեմ Իրանի: Մի բան, որը բացասական մեծ ազդեցություն է ունեցել Իրանի տնտեսության վրա:
Բանակցությունները դադարեցվել էին հունիս ամսից՝ Իրանի նախագահի պաշտոնում կարծր դիրքային Էբրահիմ Ռաիսիի ընտրվելուց երկու օր անց:
Անհանգստացած Իրանի միջուկային ծրագրի առաջխաղացման փաստով՝ Արևմտյան տերությունները կոչ են անում Թեհրանին վերադառնալ բանակցություններին: Թեհրանը հայտարարում է, որ ցանկանում է սկսել այնպիսի բանակցություններ, որոնք կտան իրական արդյունք, սակայն չի հայտարարել, թե երբ է պատրաստ վերադառնալու բանակցություններին:
2019 թվականից ի վեր Իրանն աստիճանաբար խախտել է միջուկային համաձայնագրով միջուկային ծրագրի շրջանակներում իրեն տրված սահմանները, սակայն միեւնույն ժամանակ հայտարարում է, որ միջուկային բնագավառում իր քայլերը շրջելի են, եթե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկի Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները։
Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանագնաց Ալի Բաղերի Կանին ժամանել է Բրյուսել, որն այս ամսվա ընթացքում, երկրորդ անգամը լինելով, հանդիպելու է Իրանի եւ վեց երկրների միջեւ բանակցությունները վերսկսելու աշխատանքները կարգավորող Եվրամիության միության պաշտոնյան պաշտոնյա Էնրիկե Մորայի հետ: