Չորս տարի տեւած բանակցություններից հետո Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը հաջողվեց անցյալ շաբաթ հասնել նրան, որ աշխարհի 136 երկրներ համաձայնվեին կնքել միջազգային հարկահավաք օրենքները:
Առաջին օրենքի համաձայն, սահմանվում է տարեկան ավելի քան 870 միլիոն դոլարի եկամուտ ունեցող ընկերություններից 15 տոկոսի չափով հարկային գանձումների քաղաքականություն:
Երկրորդ օրենքի համաձայն, խոշոր բազմազգ ընկերությունները պետք է հարկեր վճարեն այնտեղ, որտեղ նրանք գործում են, և ոչ միայն այնտեղ, որտեղ գտնվում են նրանց կենտրոնակայանները:
Կողմնակիցները նշում են, որ համաձայնագիրը կնպաստի, որպեսզի բարձր հարկերից խուսափելու նպատակով իրենց ընկերություններն այլ երկրներ տեղափոխելու տենդենցը կանգ առնի: Այսինքն, կա հույս, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո խոշոր բազում ընկերություններ չեն նախընտրի իրենց ձեռնարկությունները դուրս բերել իրենց երկրներից:
Հիմա ամենակարեւոր հարցն այս օրենքներն ուժի մեջ դնելու հանգամանքն է: Այս մասին է ասում վերլուծաբան Քայել Փոմերլոն:
Իսկ այն ուժի մեջ կարող է մտնել ոչ վաղ, քան 2023 թվականը: Այս ճանապարհին կան դժվարություններ: Օրինակ համաձայնագիրը ստորագրած Չինաստանն ու Իռլանդիան ցանկանում են պաշտպանել ներկա հարկային արտոնությունները: Վերլուծաբան Դանիել Բաննի խոսքերով էլ, հատկապես նոր զարգացող երկրները հետաքրքրված են բանակցությունները շարունակելով, որի ընթացքում հույս ունեն գտնել իրենց համար շահավետ կետեր:
Սակայն բազմաերկիր ընկերությունները, այսինքն նրանք, որոնք մասնաճյուղեր ունեն մեկից ավելի երկրներում, ինչպես օրինակ ‘’Ամազոն’’-ը, ըստ այս օրենքների, կարող են դեռեւս օգտվել որոշ արտոնություններից: Այս մասին է ասում վերլուծաբան Դիդիեր Ջեքոբսը, կարծիք հայտնելով, որ գործարքը կարող է եւ ավելի հեռու չգնալ, ինչպես հույսեր են կապում դրա ջատագովները:
Վերադառնալով ԱՄՆ-ին` պետք է ասել, որ գործարքը հավանության է արժանացել Բայդենի վարչակազմի կողմից: Սակայն այս երկրի կողմից հաստատվելու համար պահանջվում է Կոնգրեսի համաձայնությունը: Իսկ հանրապետական կոնգրեսականները սպառնում են այն արգելափակել: