Առնվազն չորս մարդ է մահացել Սիրիայի Աֆրին քաղաքում ավտեմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից: Այս մասին Թուրքիայի եւ Սիրիայի ապստամբ ուժերի վերահսկողության տակ գտնվող այս քաղաքից հայտնել են շտապ օգնության ծառայության աշխատակիցները: Պայթյունը դարձել է եւս վեց անձանց հասցված մարմնական ծանր վնասվածքների պատճառ:
Սոցիալական կայքերում հայտնված տեսագրություններում երեւում են փողոցից բարձրացող ծուխը, եւ թե ինչպես են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փորձում մարել այրվող ավտոմեքենաները:
Աֆրինում նախկինում իրականացված նման հարձակումների համար Թուրքիան մեղադրում էր Սիրիայի քրդական ուժերին, որոնց վերահսկողության տակ էր այս քաղաքը գտնվում մինչեւ 2019 թվականին թուրքական ուժերի կողմից Թուրքիայից իրականացված գրոհը:
Թուրքիան քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումը համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ պնդում, որ այն սերտ կապեր ունի Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Այս մեղադրանքը արդարացուցիչ հանգամանք համարելով էր, որ Թուրքիան ներխուժում իրականացրեց Սիրիա, Անկարայի խոսքերով, Սիրիայի ապստամբ ուժերին ի պաշտպանություն:
Քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումն իր հերթին Թուրքիային համարում է ագրեսոր եւ զավթիչ: