ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրը ձայների 50-ը 48-ի հարաբերկացությամբ կողմ քվեարկեց կառավարության պարտքերը մինչեւ դեկտեմբերի սկիզբը երկարաձգելու առաջարկի օգտին, կանխելու համար երկրի պատմության մեջ պարտքերի պատճառով առաջին դեֆոլտը:
Այս մասին հինգշաբթի ուշ երեկոյան հայտնեց Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերը` հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄաքՔոնելի հետ անցկացված բանակցություններից հետո:
‘’Հանրապետականները շատ վտանգավոր եւ կուսակցական առումով միակողմանի խաղ էին խաղում: Եվ ես ուրախ եմ, որ նրանց այս հնարքը չաշխատեց’’, ասել է Շումերը անցկացված քվեարկությունից հետո:
Օրենքի բանաձեւն այժմ տեղափոխվում է Ներակայացուցիչների պալատ: Այստեղ հաստատումից հետո այն կդրվի նախագահի սեղանին:
Պարտքի վերին շեմի շուրջ Կոնգրեսում հակամարտությունը սկսվեց այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը հայտարարեց, որ հոկտեմբերի 18-ից հետո կառավարությունն այլեւս չի ունենա իր բոլոր ծախսերի դիմաց վճարելու համար բավարար գումար: