Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ը դատապարտում է նախագահի թեկնածուի դեմ մահափորձը


«Ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով». ԵԱՀԿ-ի դեսպան

«ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը դատապարտում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, որը տեղի է ունեցել երեկ Երևանում»:

Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ, որտեղ դեսպանն իր ցնցումն ու վիշտն է արտահայտում ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ:

«Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ» - ասված է հաղորդագրության մեջ:

«Հավատացած եմ, որ բոլոր քայլերը կձեռնարկվեն, որպեսզի կատարվի այս միջադեպի անհապաղ հետաքննություն և հույս եմ հայտնում, որ այս դեպքը ստվեր չի գցի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների գործընթացի վրա»,- նշված է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի ուղերձում:
XS
SM
MD
LG