Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն դատապարտել է ռուսական ռազմուժի հարվածը Կրամատորսկի հյուրանոցին, որի հետևանքով զոհվել է Reuters-ի աշխատակիցը


Սպիտակ տուն
Սպիտակ տուն

«Սապֆիր» հյուրանոցը ռուսական կրակի ներքո, Կրամատորսկ, 2024 թվականի օգոստոսի 25։

Վիրավորվել են Reuters-ի ևս երկու աշխատակիցներ։ Նրանք հոսպիտալացվել են։

Սպիտակ տունը դատապարտել է անցած հանգստյան օրերին ռուսական ռազմուժի հասցված հրիթռային հարվածը Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում գտնվող հյուրանոցին, ինչի հետևանքով զոհվել է Reuters-ի անվտանգության գծով խորհրդականը, վիրավորվել են լրատվական գործակալության ևս երկու աշխատակիցներ:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սավեթը փոխանցել է իր ցավակցությունը:

«Խստորեն դատապարտում ենք այս հարձակումը և խորին ցավակցություն ենք հայտնում Reuters-ին՝ աշխատակցի մահվան կապակցությամբ»,- երեքշաբթի X-ում գրել է Սավեթը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի հայտարարել է, թե Կրամատորսկի «Սապֆիր» հյուրանոցը թիրախավորվել է ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով, որը կարող է խոցել մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օբյեկտներ:

Ինչպես նշվեց, զոհվել է Reuters-ի անվտանգության գծով խորհրդական Ռայան Էվանսը, վիրավորվել են նույն լրատվական գործակալության երկու աշխատակիցներ։

Վերջիններս՝ ամերիկացի լրագրող Դեն Պելեշչուկը և ուկրաինացի օպերատոր Իվան Լյուբիշ-Կիրդեյը դեռ հիվանդանոցում են։ Լյուբիշ-Կիրդեյը մի քանի վիրահատություն է տարել և ծայրահեղ ծանր վիճակում է Դնեպրի հիվանդանոցում՝ հաղորդել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

XS
SM
MD
LG