Թեհրանը մահապատիժն օգտագործում է որպես ահաբեկման միջոց բողոքի ցույցերը ճնշելու համար, ասում ենիրավապաշտպան կազմակերպությունները, արդյունքում մոտ երկու տասյակ իրանցիները կանգնած են այս սպառնալիքի առջեւ:
Անցած շաբաթվա ընթացքում Մոհսեն Շեքարիի և Մաջիդռեզա Ռահնավարի մահապատիժները բողոքի ալիք ենբարձրացրել, հատկապես, երբ Ռահնավարդին կռունկից կախեցին հանրության աչքի առաջ: Նրանք երկուսն էլ 23 տարեկան էին, և առաջինները, ովքեր մահապատժի ենթարկվեցին բողոքի ցույցերիարդյունքում:
Ցուցարարները զգուշացնում են, որ ավելի շատ մահապատիժներն անխուսափելի են, քանի որ ևս մեկ տասնյակ մարդիկ արդեն դատապարտվել են մահապատժիբողոքի ցույցերի պատճառով, և նույնքան էլ մեղադրվում են հանցագործությունների մեջ, որոնց արդյունքում կարողեն կախաղան հանվել:
«Մինչև մահապատիժների քաղաքական արժեքը էականորեն չբարձրացվի, մենք զանգվածային մահապատիժներիկհանդիպենք», - ասել է Նորվեգիայում գործող «Իրանում Մարդու իրավունքների խմբի» տնօրեն ՄահմուդԱմիրի-Մողադամը:
Նա Իրանի առաջնորդներին մեղադրել է մահապատիժները «մարդկանց մեջ վախ տարածելու և ռեժիմինհամազգային բողոքներից փրկելու համար» օգտագործելու մեջ։
Մեծամասամբ խաղաղ ցույցերը, որոնք բռնկվել էին սեպտեմբերին Մահսա Ամինիի սպանությունից հետո, ովձերբակալվել էր կանանց համար Իրանի խիստ հագուստի կանոնները խախտելու պատճառով, ամենամեծմարտահրավերն է Իսլամական հանրապետության համար 1979 թվականի հեղափոխությունից ի վեր:
Վերջին օրերին բողոքի ակտիվության թուլացման մասին հաղորդումներ չեն գրանցվել, այդ թվում՝մահապատիժներից հետո, սակայն ցույցերի ինտենսիվությունը նվազել է։
Իշխանությունները որակում են մահապատժի ենթարկվածներին որպես «խռովարարներ», որոնք դատվում են երկրիշարիաթի օրենքներին համապատասխան:
Բայց ակտիվիստներն ահազանգում են ցուցարարների դեմ անորոշ ձևակերպված շարիաթի իրավականմեղադրանքների կիրառման առնչությամբ, ինչպիսիք են «Աստծո դեմ թշնամանքը», «անբարոյականությունը» և«զինված ապստամբությունը», որոնք Իրանում բոլորն էլ մահապատժի հանցագործություններ են:
Անարդար դատավարություններ, խոշտանգումներ
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հաստատել է բողոքի ցույցերի ընթացքումմարդկանց մահապատժի ենթարկելու 11 դեպք, ևս 9 մարդ մեղադրվել են այնպիսի հանցագործությունների մեջ, որոնց համար կարող է մահապատժի ենթարկվել:
Երիտասարդ ցուցարարներից մեկը՝ Սահանդ Նուրմոհամմադ-Զադեն, դատապարտվել է մահապատժի մայրուղուճաղերը քանդելու և աղբամաններ ու անվադողեր հրկիզելու մեղադրանքներով, որոնք նա հերքել է. գրել է Amnesty-ն:
Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ մեկ այլ երիտասարդ՝ 22-ամյա Մահան Սադրաթին կարող էմահապատժի ենթարկվել «խիստ անարդար դատավարության» շրջանակներում, դանակահարության մեղադրանքով:
22-ամյա Մոհամմադ Ղոբադլուն մահապատժի է դատապարտվել ոստիկաններին մեքենայով վրաերթի ենթարկելու, մեկին սպանելու և մի քանիսին վիրավորելու մեղադրանքով, հայտնել է Amnesty-ն՝ հավելելով, որ «լուրջմտահոգություններ» կան, որ նա բանտում ենթարկվել է խոշտանգումների և այլ բռնությունների:
Երիտասարդ քուրդ ռեփեր Սաման Սեյդին մահապատժի է դատապարտվել բողոքի ցույցերի ժամանակատրճանակից երեք անգամ օդ կրակելու մեղադրանքով՝ հավելելով, որ տեղեկություններ են ստացել, որ նա նույնպեսենթարկվել է խոշտանգումների՝ հարկադրելով խոստովանել մեղքը :
Մինչ կալանավորումը Սեյդին Instagram-ում նյութ էր հրապարակել՝ ի պաշտպանություն ցույցերի, նրա ռեփ երգերընույնպես քննադատում էին իշխանություններին։
Բժիշկ Համիդ Ղարե-Հասանլուն և նրա կինը՝ Ֆարզանե Ղարե-Հասանլուն, գնում էին սպանված ցուցարարիհուղարկավորությանը և ճանապարհին «Բասիջ»-ի միլիցիայի անդամի վրա մահացու հարձակման արդյունքում առաջացած քաոսի մեջ ընկել, ասել է Amnesty-ն:
Համիդ Ղարե-Հասանլուն դատապարտվել է մահապատժի, իսկ նրա կինը՝ 25 տարվա ազատազրկման, ընդ որում, դատարանը հիմնվել է նրա կնոջ մեղադրական հայտարարությունների վրա, որոնք Amnesty-ն ասում է, որհարկադրված են եղել:
Նրա ամուսնուն կտտանքների են ենթարկել կալանավայրում և կողոսկրերի կոտրվածքով հոսպիտալացրել:
32-ամյա Թոմաջ Սալեհին, ականավոր ռեփեր, ում մեղադրանք է առաջադրվել «միայն քննադատականերաժշտության և սոցիալական ցանցերում հրապարակումների համար», - գրել է Amnesty-ն` հավելելով, որ նախոշտանգումների է ենթարկվել կալանավայրում:
Նմանատիպ վիճակում է 26-ամյա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ամիր Նասր-Ազադանին, ում մեղադրանք էառաջադրվել նոյեմբերին Սպահան քաղաքում երեք անվտանգության աշխատակիցների սպանության համար, ասվում է հաղորդագրության մեջ:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համաշխարհային միությունը՝ FIFPRO-ն, հայտարարել է, որ «ցնցված է» ֆուտբոլիսիտին մահապատժի դատապարտելու լուրից:
Մահապատժի ենթարկվել «ցանկացած պահի»
Ցուցարարները բարձաձայնում են մահապատժի ենթարկված բոլոր անձանց մասին՝ հուսալով, որ կոնկրետ դեպքերինկատմամբ վերահսկողության ավելացումը կարող է օգնել խնայել կյանքեր:
Նրանք նաև զգուշացնում են, որ մահապատիժները հաճախ հանկարծակի են լինում։
Ռահնվարդին կախաղան են հանել ձերբակալությունից ընդամենը 23 օր անց, մոր հետ վերջին հանդիպումիցանմիջապես հետո: Որդուն մահապատժի ենթարկելու մասին նրան ոչինչ չէր ասվել:
Ակտիվիստները նույնւսկ տեղյակ չէին Շեկարիի դեպքից, մինչև պետական լրատվամիջոցները չէին հայտարարելնրա մահապատժի մասին:
Ըստ Amnesty-ի՝ Իրանի իշխանությունները «արագացված» են կայացնում, հաստատում և կատարում մահապատժիդատավճիռները, և կա «լուրջ վտանգ», որ այն մարդիկ, ում մահվան դատավճիռները դեռ չեն հրապարակվել, կարողեն մահապատժի ենթարկվել «ամեն պահի»:
«Իրանում ցույցերի պատճառով երկու մահապատիժները սարսափելի են, և մենք չափազանց անհանգստացած ենքմյուսների կյանքի համար, ովքեր նմանապես մահապատժի են դատապարտվել», - AFP-ին հայտնել են ՄԱԿ-ի մարդուիրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից:
Այն ավելացրել է, որ Իրանը «անտեսել է» մահապատիժները չկատարելու իր խնդրանքները։