Մատչելի հղումներ

Սաակաշվիլիին փորձում են ազատել  կալանքից առողջական «լուրջ խնդիրների» պատճառով


Նրա փաստաբանը դատարան է դիմել վերջինիս  ազատ արձակելու խնդրանքով: Փորձագետները խոսում ենՎրաստանի նախկին նախագահի առողջության անդառնալի վատթարացման վտանգի մասին:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը հիմք է տալիս նրան ազատ արձակելբանտից։ Այս մասին հայտարարել են «Էմպաթիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ հիմնվելովանկախ փորձաքննության արդյունքների վրա, որոնք անցկացվել են հունիսի 1-ից նոյեմբերի 28-ը։

Փորձաքննությանը մասնակցել են 10 վրացի և 6 միջազգային մասնագետներ։ 2980 էջանոց զեկույցից հրապարակվել էընդամենը 194 էջ, որը պարունակում է առաջարկություններ և ընդհանուր եզրակացություններ։ Ըստ այդ փաստաթղթի՝«Որոշ ախտորոշումներ կհանգեցնեն առողջության անդառնալի կորստի, կյանքի տեւողության նվազման և նույնիսկմահվան, եթե հիվանդին չտրամադրվի համապատասխան ախտորոշում և բուժում»:

«Այս պահին Միխայիլ Սահակաշվիլին ունի ավելի քան 20 ախտորոշում, որոնցից մոտ 10-ը առաջնային են: Հաշվիառնելով ներկա հոգեկան, նյարդաբանական, և ֆիզիկական վիճակը՝ Սաակաշվիլիի կալանքի տակ մնալն անընդունելի էև անհամատեղելի»,- դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել են «Էմպաթիա» կենտրոնիներկայացուցիչները։

Կազմակերպությունը կարծում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է նրան անհապաղբուժման ուղարկել ԱՄՆ կամ ԵՄ երկրներից մեկը։

Վրաստանի երրորդ նախագահի առողջական վիճակի մասին փաստաթղթի մի մասի հրապարակումից հետո ՄիխեիլՍաակաշվիլիի փաստաբանը դիմել է դատարան՝ նրան ազատ արձակելու եւ/կամ պատիժը կրելը հետաձգելուխնդրանքով։

Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի երրորդ նախագահի ախտորոշումները չեն հրապարակվում, փաստաթղթիհրապարակված մասում նշվում է, որ դրանք վերաբերում են հոգե-նյարդաբանական, գաստրոէնտերոլոգիականխանգարումներին, հենաշարժական համակարգի և տեսողության խանգարումներին։

Բացի այդ, Միխայիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության համաձայն, նա ունիանորեքսիա։ Բացի այդ, նրա մոտ նկատվել է մարմնի քաշի արագ կորուստ, մկանների, հոդերի, ոսկորների ցավեր։

Սաակաշվիլիի մազերի նմուշի թունաբանական հետազոտության արդյունքում նորմայից բարձր սնդիկ և այլ ծանրմետաղներ, այդ թվում՝ բարիում և թալիում է հայտնաբերվել։

Ավելի վաղ Սաակաշվիլիի թունավորման մասին տեղեկություն էր տարածել վերջինիս փաստաբանը, թեև ավելի ուշսոցցանցերի միջոցով Սաակաշվիլին ինքն էր հերքել դա։

Վրաստանի իշխանությունների արձագանքը

Իշխող «Վրացական երազանքը» անվստահություն է հայտնել «Էմպաթիա» կենտրոնի անցկացրած քննությանը։ Իշխողկուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՀԿ-ն «ուղղակի կապեր» ունի Սաակաշվիլիի«Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ, և որ կազմակերպության եզրակացությունները «կողմնակալ» են և «ոչարժանահավատ»:

Հրապարակված խտորոշումների մասին Կոբախիձեն ընդգծել է, որ «ինչպես բանտարկյալները, այնպես էլ ոչբանտարկյալները» կարող են տառապել նմանատիպ հիվանդություններով, և որ կազմակերպությունը պետք է նշիկոնկրետ հիվանդություն, որը վրացի բժիշկները չեն կարողանում բուժել, և որի առկայությունը կարող է հիմքհանդիսանալ դատապարտյալին ազատ արձակելու համար։ «Վրացական երազանք»-ը համոզված է, որ Սաակաշվիլիիկողմնակիցները միայն փորձում են «նրա նկատմամբ հանրության մոտ խղճահարություն և կարեկցանք առաջացնել»:

«Նրանք պահանջում են, որ մենք քաղաքական որոշում կայացնենք, Սաակաշվիլիի ազատ արձակման մասին: Բնականաբար, նման որոշում չի լինի... Մենք թույլ չենք տա, որ նրանք խառնեն երկիրը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Իշխող կուսակցության նախագահը պնդում էր, որ Սահակաշվիլին «արտոնյալ» բանտարկյալ է, քանի որ, իտարբերություն նմանատիպ ախտորոշմամբ այլ դատապարտյալների, վերջին 400 օրն անցկացրել է ոչ թե բանտային, այլմասնավոր հիվանդանոցում։

«Վրացական երազանքի» նախագահը խորհուրդ տվեց սպասել դատարանի որոշմանը, թեև նշեց, որ կենտրոնիտարածած տեղեկատվությունը բավարար հիմքեր չի տալիս Սաակաշվիլիին ազատ արձակելու համար։

«Ցավոք, 400 օր է մենք միայն ենթադրություններ ենք լսում։ Կոնկրետ ոչինչ չկա, չկա ախտորոշում, ոչ մի տեղեկություն, թեև իրենք ամեն ինչ գրում են, ներգրավում են արտասահմանցի և տեղացի փորձագետների, բայց նրանք դեռ ոչինչ չենկարող գրել կամ ասել»,- ասել է Կոբախիձեն։

XS
SM
MD
LG