Մատչելի հղումներ

Լոնդոնը նոր վարչապետ կունենա. Ռիշի Սունակը դարձավ Պահպանողական կուսակցության առաջնորդ


Ռիշի Սունակը կդառնա Բրիտանիայի հաջորդ վարչապետը։ Նա հաղթեց Պահպանողական կուսակցության ղեկավարի պայքարում՝ ժառանգելով խորապես պառակտված երկիր, տնտեսական անկում, որը միլիոնավոր մարդկանց ավելի աղքատ կդարձնի: Հայտնում է Reuters գործակալությունը։

«Ես խոնարհվում եմ և պատիվ ունեմ ունենալ իմ խորհրդարանական գործընկերների աջակցությունը և ընտրվել որպես Պահպանողական և միութենական կուսակցության առաջնորդ»,-հայտարերլ է նա։

Մեծ Բրիտանիայի 44 օր պաշտոնավարած վարչապետ Լիզ Թրասի հրաժարականից հետո ակտիվ քննարկվում էին նրան փոխարինող հավանական թեկնածուների անուններ։ Նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը առաջատար պոտենցիալ թեկնածուն էր, բայց կիրակի դուրս եկավ մրցապայքարից՝ հայտարարելով, որ «չես կարող արդյունավետ կառավարել, քանի դեռ խորհրդարանում միասնական կուսակցություն չունենաս»:

Մրցապայքարում մնացել էին երկու թեկնածուներ, որոնցից Սունակը կդառնա վեց տարվա ընթացքում հինգերորդ բրիտանական վարչապետը։

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը Վեսթմինսթերում պահպանողական օրենսդիրների շրջանում ամենահայտնի թեկնածուն էր, սակայն Թրասի դեմ երկրորդ փուլ անցնելուց հետո նա պարտվեց քվեարկության ժամանակ։ Դրան մասնակցում էին մոտ 170,000 կուսակցականներ, որոնք վերջնական որոշում են կայացնում:

Շատ կուսակցականներ բարկացած էին, երբ Սունակի հրաժարականից հետո ստեղծված ըմբոստության հետևանքով ի վերջո Ջոնսոնը տապալվեց: Նրանք նաև անտեսեցին Սունակի նախազգուշացումը, որ շուկաները կարող են կորցնել վստահությունը Բրիտանիայի նկատմամբ, եթե Թրասը չֆինանսավորվող հարկային կրճատումների գնա:

Նա նաև հանդես է եկել Ռուսաստանի նախագահին քննադատող կոշտ հայտարարությամբ. «Ես կոչ եմ անում ակտիվների սեփականատերերին և կառավարիչներին ուշադիր մտածել ցանկացած ներդրումների մասին, որոնք ինչ-որ առումով կաջակցեն Պուտինին և նրա ռեժիմին: Ինչպես ասել է վարչապետը, Վլադիմիր Պուտինի այս զազրելի և բարբարոսական պատերազմը պետք է ավարտվի անհաջողությամբ»։ Իրավիճակի նման զարգացումները Սունակին դարձրել էր Թրասսին փոխարինելու ֆավորիտ։

Պաշտպանության նախկին նախարար Փենի Մորդոնթի անունը ևս հավանական թեկնածուների շարքում էր։ Նա ԵՄ-ից դուրս գալու բուռն կողմնակից էր: Խորհրդարանում ողջունվեց իր վերջին ելույթը, երբ նա պաշտպանում էր կառավարությանը, թեև մեծ մասամբ շրջեց իր քաղաքականության վեկտորը։

Սոցհարցումների համաձայն, պահպանողականները պարտվելու են հաջորդ համապետական ընտրություններին։

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Անժելա Ռայները հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են համընդհանուր ընտրություններ, քանի որ Պահպանողական կուսակցության նորընտիր առաջնորդ Ռիշի Սունակը ղեկավարելու մանդատ չունի:

XS
SM
MD
LG