Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը բացեց իր սահմաններն արտասահմանյան 33 երկրների զբոսաշրջիկների առջեւ


Միացյալ Նահանգները նոյեմբերի 8-ից վերաբացեց իր սահմաններն արտասահմանցի այն զբոսաշրջիկների առջեւ, որոնք լիովին պատվաստված են քովիդ 19 հիվանդության պատվաստանյութերով: Որոշումը տարածվում է 33 երկրների վրա, որոնց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան եւ Եվրոպայի երկրների մեծ մասը: Զբոսաշրջիկները, բացի պատվաստման մասին տեղեկանք ներկայացնելը, պետք է ցույց տան նաեւ նախորդ 72 ժամվա ընթացքում իրականացված թեստի բացասական պատասխան:

Ֆրանսիայում զբոսաշրջիկները և տուրիստական գործակալությունները մեծ ուրախություն են ապրում այս որոշման եւ այն ուժի մեջ դնելու կապակցությամբ:

ԱՄՆ-ը հոկտեմբերին էր հայտարարել 18 ամիս տեւած ճանապարհորդական արգելքի վերացման մասին:

Նոր այս արտոնությունը համարվում է որպես ավիաընկերությունների և տուրիստական գործակալությունների հաղթանակ:

Փարիզում գործող Jetset Voyages գործակալությունը, որը մասնագիտացված է դեպի Ամերիկա ուղևորությունների փաթեթներ առաջարկելով, ոգեւորված է այն հանգամանքով, որ բացվում են դեպի ԱՄՆ մինչ համաճարակային մակարդակը ճամփորդությունների ծավալները վերականգնելու հնարավորությամբ: Ինչպես գործակալության ղեկավարներն են ասում. ‘’18 ամիս գորշ ամպերից հետո, մենք այժմ տեսնում ենք թունելի վերջում երեւացող կապույտ երկինքը’’:

Նրանց խոսքերով, հոկտեմբեր ամսին այս որոշումը հրապարակվելուց հետո ֆրանսիացի զբոսաշրջիկները մեծ ոգեւորությամբ են ամրագրում ԱՄՆ ճամփորդելու տոմսեր, եւ այժմ նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար նախատեսված թռիչքների 25 տոկոսը ամրագրված է:

Դեպի Ամերիկա ճամփորդությունների հիմնական ուղղություններն են Ֆլորիդա, Նյու Յորք եւ Կալիֆոռնիա նահանգները:

Սակայն ԱՄՆ-ի կողմից արգելքի վերացումը տեղի է ունենում, երբ Ֆրանսիայում եւ ընդհանուր առմամբ ամբողջ Եվրոպայում գրանցվում է քովիդ 19 հիվանդության թվի աճ, եւ երբ փորձագետները կարծում են, որ այստեղ շուտով կարող է սկսվել համավարակի նոր ալիք:

Շատերն էլ ասում են, թե քանի որ թույլատրվելու է միայն լիովին պատվաստված անձանց ուղեւրությունը դեպի ԱՄՆ, անհանգստանալու կարիք պիտի որ չլինի:

XS
SM
MD
LG