Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայի որոշ հատվածներում սկսվեցին 5-11 տարեկան երեխաների պատվաստումները


Չորեքշաբթի օրը Կալիֆոռնիայի որոշ հատվածներում 5-ից 11 տարեկան երեխաները ստացան կորոնավիրուսի դեմ իրենց առաջին պատվաստումները: Դրանից մեկ օր առաջ էր երկրի դաշնային կառավարությունը հաստատել երեխաներին պատվաստումների ենթարկելու առաջարկը:

Սանտա Կլարայի մարզում չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվեցին Pfizer-ի երկու դոզայով պատվաստանյութի ներարկումները:

Վարչաշրջանն ակնկալում է ստանալ մոտ 55,000 դեղաչափ այս շաբաթ և կբացի լրացուցիչ կլինիկաներ 80 դպրոցական վայրերում և պատվաստանյութերի շարժական թիմեր կուղարկի ցածր եկամուտ ունեցող թաղամասեր:

Որպես Կալիֆոռնիայում այդ տարիքային խմբի 3,5 միլիոն երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստումներ առաջարկելու հավակնոտ ծրագրի մաս, նահանգը մտադիր է պատվաստանյութերն առաջարկել դպրոցական կլինիկաներում, դեղատներում, մանկաբույժների գրասենյակներում և շրջանային այլ վայրերում, որոնցից շատերը կգործարկվեն արդեն առաջիկա օրերին: Առողջապահության պաշտոնյաներն ասում են, որ իրենք ակնկալում են շուտով ստանալ մանկական պատվաստանյութի 1,2 միլիոն նախնական չափաբաժին:

XS
SM
MD
LG