Մատչելի հղումներ

Merck & Co ընկերության դեղամիջոցը կարող է երկու անգամ կրճատել քովիդից մահացությունների թիվը


Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը եկող մի քանի օրերի ընթացքում ուսումնասիրելու է քովիդ 19 հիվանդության դեմ Merck ընկերության դեղամիջոցի տվյալները: Այս մասին հայտնել է գործակալության ղեկավարությունը:

Հակավիրուսային փորձնական դեղահաբերը, որոնք ստեղծել է Merck & Co ընկերությունը, կարող են կիսով չափ կրճատել հիվանդության ծանր դեպքերը եւ նույնքան էլ կրճատել մահացությունների թիվը: Այս մասին են խոսում անցյալ շաբաթ ստացված տեղեկությունները:

Ինչպես եվրոական գործակալության պատվաստանյութերի ռազմավարության հարցերով բաժնի ղեկավար Մարկո Կավալերին է ասել, իրենք եկող մի քանի օրերի ընթացքում սկսելու են շուրջօրյա ուսումնասիրություններ:

‘’Նպատակն է հասկանալ, թե արդյոք մեզ կհաջողվի անհրաժեշտ ժամանակի ընթացքում որոշում կայացնել այս դեղահաբերի արտադրություն սկսելու մասին, թե ոչ’’, ասել է նա:

XS
SM
MD
LG