Southwest Airlines-ն ամերիկյան ամենախոշոր ավիաընկերությունը է, որն իր աշխատակիցներից պահանջելու է քովիդ 19 հիվանդության դեմ պատվաստված լինելու փաստաթղթեր:
Դալաս քաղաքից գործող ընկերությունը հայտարարում է, որ իր 54,000 աշխատակիցները պետք է լիովին պատվաստված լինեն մինչեւ դեկտեմբերի 8-ը, այլապես կզրկվեն աշխատանքից: Աշխատակիցները կարող են հրաժարվել պատվաստումներից միայն առողջական կամ կրոնական պատճառաբանություններով:
Southwest-ը հայտարարում է, որ պատվաստումներ է պարտադրում Բայդենի վարչակազմի կողմից ընդունված նոր կանոնների պատճառով, որոնք պահանջում են դաշնային պայմանագրերով ընկերություններին ունենալ պատվաստված անձնակազմեր:
Օգոստոսին United Airlines-ն էր դարձել առաջին խոշոր ընկերությունը, որն իր աշխատակիցներին պահանջել էր ենթարկվել պատվաստումների: Ընկերությունն այժմ հայտարարում է, որ ներկա պահին լիովին պատվաստած է իր աշխատակիցների ավելի քան 97% -ը: