Բուհերի ընդունելության ընթացքում խարդախությունների մեջ մեղադրվող տասնյակ անձանց թվում են նաեւ հոլիվուդյան աստղեր: Նրանց մեղադրում են իրենց երեխաներին անվանի համալսարաններ ընդունելու համար կաշառք տալու մեջ: Գումարները փոխանցվել էին կեղծ բարեգործական կազմակերպությունների միջոցով:
Գրող Դան Գոլդենի կարծիքով, սկանդալը բուհերի ընդունելության մրցակցության աճի նշան է.
«Բազմաթիվ մեծահարուստներ ցանկանում են իրենց զավակներին լավագույն համալսարաններ ընդունել եւ պատրաստ են դրա համար մեծ գումարներ վճարել»:
Առայժմ արդարադատության նախարարությունը բուն համալսարանների դեմ մեղադրանքներ չի հարուցել։ Համալսարանները նույնպես տուժած են ճանաչվել, իրենց աշխատողների գործունեությանը տեղյակ չլինելու պատճառով։ Վերլուծաբանների կարծիքով սակայն դա լուրջ վնաս է հասցնում համալսարանների հեղինակությանը:
«Միացյալ Նահանգները հայտարարում է, որ ամբողջ աշխարհից մարդիկ կարող են գալ եւ սովորել ԱՄՆ-ում եւ եթե դու ջանասիրաբար աշխատում ես, կարող ես հասնել երազանքիդ: Սակայն, երբ դրամով համալսարան են ընդունում, այդ ուսանողները զբաղեցնում են իրական տաղանդավոր երեխաների տեղերը, որոնք դրամ չունեն», - նշում է «Ամերիկայի Ձայն»-ի «Ուսանողական միություն» ծրագրի հեղինակ Քեթլին Սթրաքը:
Այդուհանդերձ համալսարանի ընտրությանն անհրաժեշտ է լուրջ մոտենալ, նշում է վերլուծաբան Փոլ ՄքԴոնալդը.
«Յուրաքանչյուրը չէ, որ գնում է բարձրագույն վարկանիշն ունեցող համալսարաններ: Ուստի, արդյոք ուսման պարտքն իրեն արդարացնում է: Խելամիտ մոտեցման դեպքում կարծում եմ՝ այո»:
Վերլուծաբանների խոսքով, 2019-ին համալսարանների ընդունելության համար մրցակցությունը միայն սրվելու է:
Facebook Forum