Մատչելի հղումներ

«Հրահրիչ և ծայրահեղական հայտարարությունները վնաս են հասցնում խաղաղ գործընթացին». ԱՄՆ-ի արտգործնախարարություն


ԱՄՆ-ի Պետդեպը` Ալիեւի հայտարարության մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:27 0:00

ԱՄՆ-ի Պետդեպը` Ալիեւի հայտարարության մասին

«Հորդորում ենք բոլոր կողմերին կրկնապատկել բանակցությունների սեղանի մոտ գործադրվող ջանքերը և կենտրոնանալ այն օգուտի վրա, որը խաղաղությունը կարող է բերել տարածաշրջանի ժողովուրդներին». ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ջեյն Փսաքին ուրբաթ օրն պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե ինչպիսին է Միացյալ Նահանգների արտգործնախարարության արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այս երկրի անկախության օրն արված այն հայտարարության, որտեղ վերջինս «խավար ապագա» է խոստացել Հայաստանին և սպառնալիքներ հնչեցրել՝ ուղղված Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:

«Մենք միջոցներ կհատկացնենք ռազմական մեր կարողություններն ամրապնդելու համար այնքանով, որքանով կկարողանանք, և կշարունակենք գնել ամենաժամանակակից զենքերը», - ասել է Ալիևը՝ շեշտելով, որ «Լեռնային Ղարաբաղին իրավական որևէ կարգավիճակ երբեք չի տրամադրվի»:

«Քանի դեռ հողերն օկուպացված են, պատերազմը համարվում է անավարտ: Բազմիցս ասել եմ, որ պատերազմը շարունակվում է: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը: Եթե Հայաստանը չի ցանկանում երկրորդ փուլի սկիզբը, ապա այն պետք է ճիշտ եզրակացություններ կատարի և իր կամքով հեռանա օկուպացված տարածքներից: Միայն այդ դեպքում այն կարող է տեղ գտնել քարտեզի վրա՝ որպես հայկական անկախ պետություն», - ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փսաքին նախ և առաջ շեշտել է, որ հրահրիչ և ծայրահեղական հայտարարությունները հակասում են Միացյալ Նահանգների սկզբունքներին, ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում և վնաս են հասցնում խաղաղ գործընթացին:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործում կողմերին օգնություն ցուցաբերելու մեր հանձառությունը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների և համանախագահների կողմից 2009-ից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածում արված համատեղ հայտարարություններում հստակ նշվել է, որ խաղաղ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները»:

«Մենք այսպիսով հորդորում ենք բոլոր կողմերին կրկնապատկել բանակցությունների սեղանի մոտ գործադրվող ջանքերը և կենտրոնանալ այն օգուտի վրա, որը խաղաղությունը կարող է բերել տարածաշրջանի ժողովուրդներին», - եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փսաքին՝ արձագանքելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին:
XS
SM
MD
LG