ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իտալիա կատարվող իր այցի ընթացքում, հանդես գալով Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, գովասանքի խոսքեր է ուղղել Իտալիայի և Եվրոպայի հետ ԱՄՆ-ի գործընկերությանը և Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հարցում դիրքորոշման միասնականությանը, ինչպես նաև ողջունել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային տրամադրվելիք օժանդակության փաթեթի շուրջ որոշումը:
Հռոմում նախագահ Օբաման «դեպի առաջ կատարված հսկա քայլ» է անվանել Ուկրաինային միջև 18 միլիարդ դոլար տրամադրելու մասին ԱՄՀ-ի կողմից կայացված որոշումը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի Ուկրաինայի տնտեսության կայունացմանը, կծառայի Ուկրաինայի ժողովրդի կարիքներին և կնպաստի երկրի տնտեսության աճին նույնպես, ինչպես դա կատարվել էր Լեհաստանում:
ԱՄՀ-ի կողմից ձեռնարկված քայլը «Ուկրաինային ուղղված հստակ քայլ» անվանելով՝ նախագահ Օբաման նշել է նաև, որ Ուկրաինայի նոր կառավարությանը նման օժանդակությունը կընձեռի անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և կոռուպցիան անցյալում թողնելու հնարավորություն:
Նախագահ Օբաման, բացի այդ, հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին՝ շուտափույթ ընդունելով ներկայում Կոնգրեսում քննարկվող Ուկրաինային մեկ միլիարդ դոլար ծավալով օժանդակության տրամադրման մասին օրինագիծը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը՝ Միացյալ Նահանգների նախագահը վերահաստատել է Ռուսաստանի նման քայլի նկատմամբ միջազգային համայնքի կողմից դատապարտումը, հույս է հայտնել, որ Ռուսաստանն այս խնդիրը կկարգավորի խաղաղ եղանակով՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կանի հնարավորին ամեն ինչ՝ Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին օժանդակություն ցուցաբերելու համար:
Նախագահ Օբաման ավելի վաղ այցել էր կատարել Վատիկան, որտեղ կայացել էր իր առաջին հանդիպումը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այս հանդիպումը ԱՄՆ-ի Սպիտակ տունը որպես «հետզհետե աճող անհավասարության դեմ պայքարը քննարկելու ուղղությամբ երկու առաջնորդների հանդիպում է» որակել: