Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին համասեռականների իրավունքների ջատագովները աշխարհի բազմաթիվ վայրերում կազմակերպել են ակցիաներ՝ արտահայտելով իրենց բողոքը Ռուսաստանում ընդունված հակահամասեռական օրենքի կապակցությամբ:
Համասեռականների իրավունքների պաշտպանները հավաքներ են անցկացրել բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և Սանկտ Պետերբուրգում:
Երուսաղեմում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Հոմոֆոբիան ահաբեկչություն է» կարգախոսը:
Համասեռականների իրավունքների ջատագովները փորձում են համոզել Սոչիի օլիմպիադան հովանավորող ընկերություններին քննադատության ենթարկել Ռուսաստանում ընդունված օրենքը, որով արգելվում է դեռահասների շրջանում այսպես կոչված «համասեռական քարոզչության» տարածումը:
ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը հովանավորող «AT&T» ընկերությունն արդեն իսկ դատապարտել է Ռուսաստանում գործող օրենքը՝ «հասարակության բազմազանության համար վնասակար» անվանելով այն: