Ողջ Գերմանիայով մեկ նախկին ռազմական զորանոցները կացարանների են վերածվում 21-րդ դարի ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
Շտութգարթի մոտակայքում գտնվող այս շինությունը 25 տարբեր երկրներից ժամանած 200 փաստականների ժամանակավոր ապաստարանն է: Գամբորը Բոսնիայից է, որը վերջերս Գերմանիայի կողմից անվտանգ երկիր է ճանաչվել, ինչը նշանակում է, որ նա կանգնած է վտարման առջև:
Գամբորը ասում է,- “Այնտեղ անվտանգ չէ, ոչ ընտանիքիս և ոչ էլ երեխաներիս համար”:
Էրմիրն էլ Կոսովոյից է, մեկ այլ երկիր որը վերջերս Գերմանիայի կողմից անվտանգ է ճանաչվել:
Էրմիրը ասում է,- “Իմ հայրն ու եղբայրը մահացած են, նրանց երկուսին էլ սպանել են: Ես Կոսովոյից փախել եմ իմ կնոջ և երեխաների հետ, եթե դեռ այնտեղ լինեինք մեզ էլ սպանած կլինեին”:
Քաղաքի ծայրամասում 160 փախստականների համար կառուցվող այս կացարանի շինարարությունը հետաձգվել է դրան դեմ հանդիսացող մարդկանց կողմից այն հրդեհվելու պատճառով:
Տեղի քաղաքապետ Ռիչարդ Արնոլդը դատապարտում է հրդեհի հեղինակներին և ասում, որ Եվրոպան պետք է կիսի այս բեռի ծանրությունը:
Նա ասում է,- “Այժմ հիմնական ներգաղթի օրենքների կարիք ունենք, ինչը ցավոք սրտի բացակայում է Գերմանիայում: Եվ իհարկե այս հարցը պետք է քննարկվի եւրոպական առաջատար երկրների կողմից”:
Շվաբիշ Գմունդի տարածաշրջանային օրենսդիր Պավել Քլաուսի խոսքերով, Նոր տարվա գիշերը Քյոլն քաղաքում հարյուրավոր կանանց դեմ հարձակումները մեծացրել են թշնամանքը ներգաղթյալների նկատմամբ: Հարձակման կասկածյալներից մի քանիսը վերջերս Գերմանիա ներգաղթած անձինք են:
Նա սում է,- “Ընդհանուր մթնոլորտը վատացել է: Մարդկանց կեսը սրտաբաց ընդունում է փախստականներին, փորձելով օգնել նրանց: Սակայն մյուս կեսն էլ, պարզապես վախեցած է”:
Շվաբիշ Գմունդի պետական մարմինները համոզված են, որ խնդրի լավագույն լուծումը, ներգաղթյալներին հնարավորին չափով արագ ինտեգրելն է: