Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում ասիացի-ամերիկացի ընտրողների թիվն աճում է


Միացյալ Նահանգներում ասիացի-ամերիկացի ընտրողների թիվն աճում է
Միացյալ Նահանգներում ասիացի-ամերիկացի ընտրողների թիվն աճում է

Քսանհինգ տարի անց ԱՄՆ-ում ասիացի-ամերիկացի ընտրողների թիվը ավելի քան կկրկնապատկվի: 2040 թվականին յուրաքանչյուր տասներորդ ամերիկացի կունենա ասիական ծագում: Ամերիկայի ասիական համայնքների հետ շփումն այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք տարբերվում են ԱՄՆ ներգաղթած մյուս խմբերից:

Մինչ ծնողների մեծ մասը փորձում են իրենց երեխաներին պաշտպանել աշխարհի տգեղ իրականությունից, Հյու Թռայի հայրը այլ ուղի է ընտրել:


Հյուն ասում է,- “Քնելիս ինձ պատմում էին ոչ թե գեղեցիկ հեքիաթներ, այլ պատերազմի մասին պատմություններ, դրա բացասական հետևանքների և ազդեցության մասին:”

Ի տարբերություն Վիետնամի պատերազմի այլ մասնակիցների, ովքեր նախընտրում են լռել, Թռայի հայրը երկու տարեկանում ԱՄՆ բերած իր որդու հետ կիսում է պատերազմի իր փորձությունները:

Ընտանեկան պատմությունները և սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը Թռային ստիպեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել քաղաքականության բնագավառում:

Թռան ասում է,- “Ինձ մտահոգում է երկրի արտաքին քաղաքականությունը: Կարծում եմ մեր կառավարությունը ռազմական գործողություններ սկսելուց առաջ պետք է հաշվի առնի տվյալ երկրի պատմությունն ու մշակույթը”:

Ասիական-ամերիկյան բարգավաճող արդարություն կազմակերպությունից Դեն Իչինոսի խոսքերով, ասիացի-ամերիկացիների ձայների կարևորությունն աճում է:

Նա ասում է,- “2002-2012 թվականների ընթացքում ասիացի-ամերիկացիների քվեարկություններին մասնակցելու 60 տոկոսի աճ է գրանցվել: Քվեարկողների թիվը աճել է ոչ միայն Կալիֆորնիայի և Նյու Յորքի հատվածներում, այլ նաև` հարավում և միջին արևմուտքում”:

Ասիացիները տարբեր մշակույթների, լեզուների և հավատքի կրող խմբեր են: Դրա արդյունքում ասիացի-ամերիկացիները քաղաքական միասնական տեսանկյուն չունեն, ինչպես մյուս խմբերը:

Ասիացի-ամերիկացիներին քաղաքականության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ է հաղթահարել լեզվի պատնեշը: Առայժմ այդ պատասխանատվությունը լիովին ասիացի-ամերիկացիների մարդասիրական կազմակերպությունների ուսերին է:

Թռան ասում է,- “Ես փորձում եմ իմ տեսանկյունների մեջ կտրական չլինել, կարծում եմ դա կարող է խնդիրների հանգեցնել: Մենք պետք է մեր որոշումներում անկողմնակալ լինենք և որոշում կայացնելիս, ամեն ինչ հաշվի առնենք”:

Թռայի խոսքերով, իր համար կարևոր է, թե գալիք նախագահական ընտրությունների թեկնածուները ինչպես են վերաբերվում ներգաղթի և եկամտի հավասարության հարցերին: Նա հակված է դեպի նախագահի դեմոկրատական թեկնածու Բեռնի Սանդերսը:

XS
SM
MD
LG