Մատչելի հղումներ

Կրակոցներից 14 մարդ է զոհվել Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում


Դեռեւս անհայտ է մնում` արդյոք ահաբեկչությունը կազմակերպվել էր Մերձավոր Արեւելքում տեղակայված ուժերի կողմից թե՝ երկրի ներսում:
Դեռեւս անհայտ է մնում` արդյոք ահաբեկչությունը կազմակերպվել էր Մերձավոր Արեւելքում տեղակայված ուժերի կողմից թե՝ երկրի ներսում:

Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքի պետական զարգացման կենտրոնում անհայտ անձանց կողմից բացված կրակից զոհվել է առնվազն 14 մարդ:

Կենտրոնը, որի տարածքում բացել են կրակը, զբաղվում է հաշմանդամներին օգնության տրամադրմամբ: Ոստիկանապետի խոսքով, հանցագործները եղել են մեկից երեք հոգի, որոնք կրակ բացելուց քիչ անց հեռացել են մուգ ավտոմեքենայով: Ոստիկաններին եւ հատուկ ծառայություններին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել կրակ արձակած հանցագործներին:

Կրակոցներից զոհվել է առնվազն 14 մարդ, վիրավորվել է եւ 14-ը: Նախնական տվյալների համաձայն, հանցագործները զինված են եղել հրացաններով, կրել են դիմակներ եւ զրահաբաճկոններ:

Դեռեւս անհայտ է մնում հիմնական հարցերից մեկը. արդյոք ահաբեկչությունը կազմակերպվել էր Մերձավոր Արեւելքում տեղակայված ահաբեկչական ուժերի կողմից թե՝ Միացյալ Նահանգների ներսում:

Նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում նշել է, որ կրակոցներ արձակած հանցագործների ինքնությունը դեռեւս անհայտ է մնում: «Մի բան սակայն պարզ է. մենք գործ ունենք երկրի ներսում զանգվածային հրաձգության դեպքերի հետ», - ընդգծել է Օբաման:

XS
SM
MD
LG