Մատչելի հղումներ

Ամերիկահայությունը նշեց Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը


ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում ապրիլի 24-ին կայացան Հայոց ցեղասպանության զոհերիհիշատակին նվիրված միջոցառումներ, բողոքի ակցիաներ, հոգեհանգստի արարողություններ: Նախագահ Բայդենն այս տարի կրկին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սպիտակ տունն ապրիլի 24-ին հրապարակեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության107-րդ տարելիցին նվիրված ուղերձը, ուր ԱՄՆ նախագահը կրկին անգամ կիրառեց«ցեղասպանություն» եզրը՝ շեշտելով՝ «պարտավորվում ենք բարձրաձայնել եւ դադարեցնելկոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում»: Հիշեցնենք, որ առաջին անգամ«ցեղասպանություն» եզրը կիրառվել է նախագահ Բայդենի անցած տարվա ապրիլ 24-ին նվիրվածավանդական ուղերձում:

Այս տարվա ուղերձի մեջ, մասնավորապես, նախագահ Բայդենը նշել է. «1915 թվականի ապրիլի 24-ինօսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ուհամայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույնզանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին, ովքերտեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, եւ սգումենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։

Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր դրսեւորումներում։ Վերստին պարտավորվում ենքբարձրաձայնել եւ դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։Միեւնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, պետք էկրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու եւ կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որըցանկանում ենք մեր երեխաներին»,- ասված է նախագահ Բայդենի ուղերձում:

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում և բնակավայրերում անցան Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, բողոքի ցույցեր ու հոգևոր պատարագներ: ՎաշինգտոնիՍուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվել էր հոգեհանգստի արարողություն և ծաղկեպսակի տեղադրումեկեղեցու մոտ գտնվող խաչքարին: Մայրաքաղաք Վաշինգտոնում Հայ երիտասարդականդաշնակցության (AYF) Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղն էլ առաջնորդեց Թուրքիայի դեսպանինստավայրի առջև՝ Շերիդան հրապարակում, վաշինգտոնահայության բողոքի ցույցը, որը Թուրքիայիիշխանություններից պահանջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միևնույն ժամանակԹուրքիայի դեսպանի նստավայրի առջև հակացույց էին իրականացնում թուրքական ևադրբեջանական համայնքների ու կառույցների ներկայացուցիչները: Երկու կողմում էլ բարձր հնչում էրազգային երաժշտություն, իսկ մայրաքաղաքի ոստիկանական ուժերը համապատասխանանվտանգության միջոցառումներ էին իրականացրել՝ բացառելով որևէ տեսակի ընդհարումցուցարարների միջև:

Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի համանախագահ Գյունայ Էվինչը Ամերիկայի ձայնի հետզրույցում ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ՝ քննադատելովԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրի կիրառումը՝ այս քայլը որակելով ոչ անաչառ, միակողմանի և քաղաքականացված: Նախագահը դատավոր չէ՝ հանցագործության մասինգնահատականներ տալու համար, նշեց թուրք փաստաբանը՝ ընդգծշելով՝ այդ իրավունքըվերապահված է դատարանին:

Էվինչը հույս է հայտնել, որ ամերիկահայ և ամերիկաթուրք համայնքները կկարողանան գտնելընդհանուր եզրեր՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների միջև առկա են շատ ընդհանրություններ: Նրակարծիքով կողմերը կարող են հասնել այնպիսի մթնոլորթի, ուր լսելի կլինեն միմյանց փաստարկները: Հույս հայտնելով, որ հայ-թուրքական ընթացող երկխոսությունը հաջողություն կունենա՝ Էվինչըմիանշանակ աջակցություն հայտնեց հայ-թուրքական գործընթացին՝ նշելով, որ, ըստ իր հաշվարկի, 1919 թվականից սա արդեն թվով 19-րդ հաշտեցման փորձն է: Բացի այդ, նա կոչ արեց ստեղծելպատմաբանների հանձնաժողով, որն, ըստ նրա, կբացահայտի եղելիությունը:

Իր հերթին Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ, կառավարության հետ կապի գծովտնօրեն Թերեզա Երիմյանն Ամերիկայի ձայնի հետ զրույցում շեշտում է, որ այսօր ԱՄՆ Կոնգրեսը ևնախագահը ճիշտ դիրքորոշում են որդեգրել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն, ըստ նրա, դրա մասին հայտարարությունը դեռևս բավարար չէ, և անհրաժեշտ են հավելյալ քայլեր այսուղղությամբ: Մասնավորապես, նա քննադատեց ԱՄՆ վարչակազմը՝ Ադրբեջանին շարունակաբարռազմական օգնություն տրամադրելու համար՝ կոչ անելով կիրառել Ազատության աջակցման ակտի 907-րդ օրենքը, որով արգելվում է օգնության ցուցաբերում Բաքվին: Բացի այդ, Երիմյանի կարծիքով՝ ԱՄՆվարչակազմը պետք է պահանջի Թուրքիայից դադարեցնել ռազմական օժանդակությունը Ադրբեջանինև ստիպի Բաքվին և Անկարային վերջ դնել իրենց ագրեսիվ քաղաքականությանը Հայաստանի ևԼեռնային Ղարաբաղի հանդեպ:

Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչը նաև քննադատեց Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբՀայաստանի իշխանությունների այսօր որդեգրած քաղաքականությունը՝ միտված վերջիններիս հետհարաբերությունների կարգավորմանը:

Շերիդան հրապարակում բողոքի ցույցի ավարտից հետո ամերիկահայ ցուցարարները Հայաստանիդեսպանատան մոտ անցկացրեցին կարճատև բողոքի ակցիա, ուր ևս քննադատեցին Թուրքիայի ևԱդրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Երևանի փորձերը: Այնուհետև, ամերիկահայցուցարարները շարժվեցին դեպի Սպիտակ տուն, որտեղ շարունակեցին իրենց բողոքի ակցիան՝ ԱՄՆվարչակազմից պահանջելով քայլեր ձեռնարկել Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ որդեգրածքաղաքականության դեմ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաևՎաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, որին մասնակցեցին այստեղ հավաքված ամերիկահայկառույցների ներկայացուցիչներն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության աշխատակիցները: Ներկաների թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ-ը նախկին դեսպան Ջոն Էվանսը: Մասնակիցներըծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին դեսպանության բակում տեղադրված խաչքարին, իսկ կարճհոգեհանգստի արարողությանը հաջորդեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ու ՀՀ-ում ԱՄՆ նախկինդեսպան Ջոն Էվանսի ելույթները:

Ներկաների առջև ելույթով՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը իր խոսքում կարևորեց ամերիկահայհամայնքի ունեցած մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

«Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը 2021 թվականի ապրիլի 24-ին և այստարվա իր հայտարարության մեջ, իսկ դրանից առաջ երկկուսակցական բանաձևերը, որոնք ընդունվելեն Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների կողմից 2019 թվականին, հակադարձում ենցեղասպանության ժխտման վտանգավոր միտմանն ու ցեղասպանության քաղաքականացմանը»,- նշելէ նա:

Ըստ դեսպան Մակունցի՝ այդ ճանաչումը նաև վերականգնեց ԱՄՆ-ի դիրքը որպեսարդարադատության համաշխարհային առաջատարի և կարևոր ուղերձ հղեց աշխարհին, որպատմությունը հնարավոր չէ ջնջել, իսկ ժամանակակից աշխարհը չի հանդուրժի նորցեղասպանություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ մեր խորինշնորհակալությունը հայտնել ամերիկահայ համայնքին և իհարկե ԱՄՆ Սենատին, Ներկայացուցիչներիպալատին և Միացյալ Նահանգների նախագահին պատմական այս ակտի համար»,- ասել է դեսպանՄակունցը՝ շեշտելով՝ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի ժամանակին ևպատշաճ կերպով արձագանքելու համար՝ ներառյալ մարդու իրավունքների խախտումներիդատապարտման կանխարգելիչ մեխանիզմների մշակման ու ուժեղացման ուղղությամբ։ Ըստ նրա՝«2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հայերը զգացին նման մեխանիզմների բացակայությունը, երբԱդրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցան գլխատումներ, քաղաքացիական անձանց սպանություններ»:

Բացի մայրաքաղաք Վաշինգտոնից ամերիկահայ համայնքը բողոքի ցույցեր ու Հայոցցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էր կազմակերպել Նյու Յորքում, ԼոսԱնջելեսում, Դետրոյթում և այլ քաղաքներում: Այս կապակցությամբ հայտարարություններով հանդեսեկան ԱՄՆ Կոնգրեսի անդամներ և սենատորներ, տարբեր նահանգների նահանգայինիշխանություններ, իսկ Միչիգան նահանգի նահանգապետ Գրետչեն Ուիթմերը 2022 թվականի ապրիլի24-ը հայտարարեց 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության հիշատակի օր Միչիգաննահանգում։

XS
SM
MD
LG