Մատչելի հղումներ

Ստամբուլում սպանել են GEM TV-ի սեփականատեր Սայիդ Քարիմյանին


Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է պարսկալեզու արբանյակային հեռուսատեսային ցանցի տնօրենն ու նրա գործընկերը:

Շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է իրանական Gem TV արբանյակային հեռուստատեսային ցանցի սեփականատեր Սայիդ Քարիմյանն ու նրա գործընկերը:

Սպանության դրդրապատճառները դեռևս հայտնի չեն:

Դուբայում հիմնված GEM TV-ին թուրքերենից պարսկերեն է թարգմանում տարբեր ժամանցային հաղորդումներ և հեռուստասերիալներ, որոնք հեռարձակվում են մասնավորապես Իրանում:

Պաշտոնական Թեհրանը նախկինում կոշտ քննադատության էր արժանացրել GEM TV-ին և նմանատիպ այլ արբանյակիային հեռուստաընկերություններին արևմտյան մշակույթի և արժեքների տարածման համար:

Ըստ որոշ իրանական լրատվամիջոցնենրի՝ դեռ ամիսներ առաջ Քարիմյանը մեղադրվել էր Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հակաքարոզչություն տարածելու մեջ:

XS
SM
MD
LG