Մատչելի հղումներ

Թուրք-ամերիկյան ռազմական քննարկումներ Վաշինգտոնում


Turkish guards of honor stand with U.S. and Turkish flags before the arrival of U.S. Defense Secretary Robert Gates and Turkish Defense Minister Vecdi Gonul for a ceremony in Ankara, Turkey, Saturday, Feb. 6, 2010. (AP Photo/Burhan Ozbilici)
Turkish guards of honor stand with U.S. and Turkish flags before the arrival of U.S. Defense Secretary Robert Gates and Turkish Defense Minister Vecdi Gonul for a ceremony in Ankara, Turkey, Saturday, Feb. 6, 2010. (AP Photo/Burhan Ozbilici)

Պայքարը ԴԱԵՇ-ի դեմ մեր առաջնահերթություն է,- ասում է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքը SETA հիմնադրամի միջոցառման ընթացքում:

Վաշինգռտոնում պաշտպանության նախարարը հանդիպել է իր գործընկեր Ջիմ Մաթիսի հետ: Սիրիական հակամարտությունը, ԴԱԵՇ-ի դեմ պայքարն ու ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը թուրք-ամերիկյան ռազմական քննարկումների օրակարգում էին:

«Ելնելով հանդիպման մասին մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ բանակցությունները շատ լավ են ընթացել: Նրանք համաձայնության են եկել ոչ բոլոր, բայց հիմնական հարցերի մեծ մասի շուրջ»,- ասում է գեներալ Մարկ Քիմիթը:

«Պաշտպանության նախարարի այցի հիմնական նպատակն է պարզել Միացյալ Նահանգների հետագա ռազմավարությունը Սիրիայի հարցում, և արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստվում է ավելի ակտիվ միջամտել խնդրին»,-ասում է «Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի փորձագետ Բարբարա Սլավինը:

«Թուրքիան դիտարկում է Թրամփի վարչակազմը որպես լավ հնարավորություն հարաբերությունների բարելավման առումով: Այս այցը հենց այդ առումով է կարևոր»,- ասում է Վաշինգտոնում գործող թուրքական SETA հիմնադրամի տնօրեն Քադիր Ուսթունը:

Նախարար Իսիքը դժգոհել է քրդական զորամիավորումների հետ ԱՄՆ-ի համագործակցության կապակցությամբ, մասնավորապես Ռաքքայի ազատագրման հարցում: Թուրքական կողմը շարունակում է պնդել, որ այդ խմբերը սերտ համագործակցում են ահաբեկչական կառույցների հետ:

«Կարծում եմ նրանք խոսել են նաև Ռաքքայի գործողության մասին: Կարծես թե ԱՄՆ-ը հակված է գործողությունը վարել քրդական զորքերի միջոցով, հիմնականում YPG զորախմբի»,- կարծում է փորձագետ Բարբարա Սլավինը

«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դեռևս չկա համաձայնություն, թե ով է ընդգրկվելու Ռաքքայի ազատագրման գործողությանը»,- ասում է փորձագետ Ջեյմս Ջեֆրին:

«Քրդական զորախմբերի հետ համագործակցությունն ունի ռազմական նշանակություն: Ավելի լայն քաղաքական խնդիրներից է, որը քննարկման ենթակա է, թե ո՞վ է վերահսկելու Ռաքքան, երբ այն ազատագրվի»,- ասում է թուրք փորձագետ Ուսթունը:

Խոսելով Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի մասին, որի ընդունման դեպքում երկիրը խորհրդարանականից կանցնի նախագահական համակարգին, նախարարն ընդգծեց, որ այն շատ նմանություններ կունենա ամերիկյան կառավարման մոդելի հետ և ավարտին կհասցնի դեռևս 2007 թվականին սկսած գործընթացը:

«Նրանք փորձում են փոխել համակարգն, այն դարձնելով ավելի արդյունավետ և տրամաբանական, սակայն չեմ կարծում, որ այն կավարտվի այսքանով, եթե անցնի: Հետագայում ականատես կլինենք շատ փոփոխությունների»,- ասում է Ուսթունը:

Ավանդաբար ապրիլյան թուրք-ամերիկյան շփումները ընդգրկում էին նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, որին հակազդում է Թուրքիան: Փորձագետները գտնում են, որ այս խնդիրն այս տարի չի շոշափվել թուրք-ամերիկյան երկխոսությունում՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը սիրիական հակամարտության հարցում:

«Թուրքիան եզրին էր որոշակի պատասխանատվության ստանձման այն բանի համար, որ մենք կոչում ենք ցեղասպանություն, իսկ Թուրքիան դեմ է այդ բառի: Սա մի ոլորտ է ուր Թուրքիան կարող է որոշ առաջընթաց գրանցել՝ այս խնդիրը կարգավորելով Հայաստանի հետ: Հատկապես երբ այն ունի խնդիրներ Սիրիայի ու քրդերի հետ: Դրա կարգավորումը կբարձրացնի Թուրքիայի վարկանիշը ԱՄՆ-ում»,- ասում է Բարբարա Սլավինը:

Քադիր Ուսթունի կարծիքով էլ հայկական այս խնդրի կարևորությունը գնալով նվազում է Վաշինգտոնում:

Facebook Forum

XS
SM
MD
LG