Այս բողոքի ցույցը տեղի է ունենում Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքի շրջանային կալանավայրի մոտ, ուր գտնվում է 7 երեխաների հայր, անօրինական ներգաղթյալ Վիսենթ Մարչեալ Նոյոլան, ով ձերբակալվել էր առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Միայնակ այս հայրը այժմ կանգնած է արտաքսման վտանգի առջև:
Այս բողոքի ցույցը կազմակերպել է DACA ծրագրի նախկին մասնակից Էդիթ Գալվան, ով ներգրավված է անօրինական ներգաղթյալների պաշտպանության հարցերում: Նա Մեքսիկայից տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինա 6 տարեկան հասակում: DACA ծրագիրը պաշտպանում է Գալվայի նման այն երիտասարդներին, ովքեր մանուկ հասակում անօրինական կերպով ներգաղթել են ԱՄՆ: Ծրագիրը ևս վտանգված է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի վերաբերյալ նոր քաղաքականության պատճառով:
«Եղել են ժամանակներ, երբ բոլոր ընկերներս ստանում էին վարորդական իրավունքներ, սակայն ես գիտեի, որ դա ինձ հասանելի չէր»,- ասում է Գալվան:
Այս պահին պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենա DACA ծրագիրը, սակայն Գալվան պատրաստ է իր կյանքի պատմությունը հասանելի դարձնել հանրությանը: Նա ասում է, որ ոչնչից չի վախենում և կբարձրաձայնի այս խնդրի մասին:
Facebook Forum