Մատչելի հղումներ

Թրամփը պետք է բարձր գնահատի հայերին


«Թրամփի համար չենք քվեարկել, բայց հուսով ենք, որ մեր նոր նախագահը կբերի միասնություն», - Վահե Հովհաննիսյանն Ամերիկայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների նման Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփին չափավոր լավատեսությամբ է նայում:

Վահեի կինը՝ Մարգարիտա Սարինգուլյանը նշում է, որ ԱՄՆ-ի նոր նախագահի քաղաքականությունն առայժմ անորոշ է, սակայն հավատում, որ արդյունքում ամեն ինչ լավ է լինելու.

«Մի քիչ վախ կա, թե ինչ է մեզ ակնկալում, բայց մենք լինենք պոզիտիվ եւ նայենք դեպի ապագան»:

Ջորջ Վաշինգտոնի Համալսարանի Իրավաբանության դպրոցի փոխդեկան Սյուզան Քարամանյանն էլ համոզված է, որ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի ներքին խառնվածքը, ԱՄՆ-ի 45-րդ նախագահն անպայման բարձր կգնահատի հայերին.

«Կարծում եմ, նոր նախագահը բարձր է գնահատում ձեռնարկատիրությունը, բարձր է գնահատում կրեատիվ, նախաձեռնող մարդկանց, մարդկանց, ովքեր ունեն արժեքների համակարգ, եւ հայերը հենց այդպիսիք են»:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին նոր վարչակազմի օրոք, ապա դրանք Քարամանյանի խոսքով անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում.

«Անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես կազդեն Ռուսաստանի հետ իր հարաբերությունները Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Դա կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ»:

Գիտնական Տիգրան Անանյանը նույնպես կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարող են կապված լինել Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների որակից, սակայն ավելացնում է, որ Դոնալդ Թրամփը որոշ դեպքերում կարող է անսպասելի գործել.

«Նա տրամադրության մարդ է, շատ չպետք է լսի էքսպերտներին, եւ եթե ինքը կարծում է այդպես ճիշտ է, այդպես էլ կանի»:

XS
SM
MD
LG