Մատչելի հղումներ

Հալեպը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է կառավարական ուժերի կողմից


Allepo
Allepo

Արևելյան Հալեպից ստացվող տեսագրությունները ցույց են տալիս, թե ինչպես են շտապօգնության մեքենաներն ու ավտոբուսները շտապում տեղափոխել մարդկանց զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջաններ: Խոսքը գնում է շուրջ 30 հազար մարդկանց մասին:

ՄԱԿ-ում Սիրիայի մարդասիրական հարցերով խորհրդական Յան Էգելանդը ասում է, որ առաջնությունը տրվում է հիվանդներին, վիրավորներին և երեխաներին: Նա բողոքում է, որ միջազգային հանրությունը բավարա ջանք չի գործադրում Հալեպում և ընդհանրապես Սիրիայում ավերածություններն ու սպանությունները կանխելու համար:

«Բացի արևելյան Հալեպից շուրջ 700 հազար հոգի պաշարված են 15 տարբեր շրջաններում, և նրանք խորհրդանշում են այս մտահոգիչ իրավիճակը: Բոլոր կողմերն էլ մեղավոր են մարդասիրական միջանցքների փակման հարցում»:

ԱՄՆ-ը և այլ երկրներ քննադատեցին Ռուսաստանին՝ Սիրիայում խաղաղ ազգաբնակչության կոտորածին օժանդակելու համար: Մոսկվան ներգրավվել է հակամարտությանը՝ ԴԱԵՇ-ի դեմ պայքարելու պատրվակով, սակայն իրականում օժանդակում է Դամասկոսին:

«Մենք պայքարում ենք և շարունակելու ենք պայքարել ԴԱԵՇ-ի դեմ, իսկ Ռուսաստանը նույնը անելու փոխարեն մասնակցում է Սիրիայի քաղաքացիական պատերազմին չափազանց անկառուցողական և դաժան ճանապարհով»,- ասում է Էշտոն Քարտերը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հալեպի գրավումը կոչել է պատմական իրադարձություն: Գործողությունների ընթացքում այստեղ սպանվել է շուրջ հազար մարդ, ներառյալ կանայք և երեխաներ:

«Սիրիական բանակը ոչնչացրել է շուրջ 900 ահաբեկիչների և տասնյակ ռազմական տեխնիկայի միջոցներ»,- ասում է ռուսական բանակի գեներալ Վիկտոր Պոժիխիրը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին խնդրել է անվտանգ միջանցք տրամադրել հեռացող զինյալներին ու քաղաքացիական բնակչությանը, ովքեր ցանկանում են լքել Հալեպն, ինչպես նաև հնարավորություն տալ մարդասիրական աշխատանքներ ծավալել Սիրիայի պաշարված շրջաններում:

«Սրանով մենք կհամոզվենք, որ սպանություններն ու տառապանքները Սիրիայում կարող են դադարեցվել շատ շուտ, եթե Ռուսաստանը և Ասադի վարչակարգը որոշեն դա անել»:

Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Հալեպի գրավումը չի նշանակում քաղաքացիական պատերազմի ավարտ: Այն, ընդհակառակը, դժվարացնում է նոր խաղաղ բանակցություններ վերսկսելու փորձերը:

XS
SM
MD
LG