Ֆլորիդայից մինչև Կալիֆորնիա ամբողջ երկրով մեկ գնորդները հերթ են կանգնում, անգամ վրաններ տեղադրում մեծ խանութների առջև, որոնք խոստանում են մեծ զեղչեր Գոհաբանության օրվա կապակցությամբ:
Հինգշաբթի օրը Kmart խանութը բացվել էր առավոտյան ժամը 6-ին: Այլ խանութներ ևս ներառյալ JCPenney, Best Buy, Target բացվեցին մի փոքր ավելի ուշ:
Հինգշաբթի կեսօրից Նյու Յորքի Macy's խանութի բազմաթիվ հաճախորդներ շտապեցին դեպի խանութը՝ օգտվելու նախասևուրբաթային զեղչերից: Ըստ Macy's տրամադրած տեղեկության, 16 հազար մարդ հերթ էր կանգնել Մանհեթանում գտնվող խանութի առջև, որն իր աշխատանքը սկսեց երեկոյան ժամը 5-ից:
Բազմաթիվ առևտրի կենտրոններ բացված էին հինգշաբթի օրը ուշ ժամերին կամ ուրբաթ վաղ առավոտյան:
«Սև ուրբաթ»-ը հաջորդում է Գոհաբանության օրվա տոնին, որով մեկնարկում է տոնական զեղչերի շրջանը ԱՄՆ-ում: Դա չափազանց շահաբեր և եկամտաբեր շրջան է մանրածախ առևտրով զբաղվող խանութների համար: