Մատչելի հղումներ

Որքան են ամուր լինելու Դոնալդ Թրամփի քաղաքական հիմքերը


Պատմությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի նախագահներն քաղաքական ամենամուր դիրքերն են ունենում պաշտոնավարման առաջին տարիների ընթացքում, հատկապես, երբ Կոնգրեսում վայելում են իրենց կուսակցության մեծամասնությունը: Վերլուծաբաններն այժմ փորձում են պարզեն, թե որքան ամուր են նախագահի պաշտոնում լինելու Դոնալդ Թրամփի քաղաքական հիմքերը, ու հաճախ ներկայացնում են իրար հակասող տեսակետներ:

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը, որը նախագահի պարտականությունները կստանձնի հունվարի 2Օ-ից, պնդում է, որ ինքը պէատրաստ է դիմագրավել բոլոր մարտահրավերները: ՍիԲիԷս հեռուստակայանին տրված հարցազրույցում նա ասում է, որ չի վախենում մարտահրավերներից:

Կոնգրեսի երկու պալատներում էլ հանրապետականները կազմում են մեծամասնություն, եւ այս առումով Թրամփն ունի մարտահրավերներից շատ չվախենալու հիմքեր: Դրա ապացույցներից մեկը Փոլ Ռայընի հետեւյալ խոսքերն են. “Բարի գալուստ նոր հանրապետական կառավարության արշալույս”:
Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը սակայն Թրամփին է ներկայացնում ավելի զսպված կոչ:

“Եթե կարողանանք միասին աշխատել, կաշխատենք: Բայց ես նախագահի պաշտնում ընտրված Թրամփին ասել եմ, թե այն հարցերում, որտեղ լինեն անհամաձայնություններ, մեր կողմից կարող եք ակնկալել ուժեղ եւ կարծր պայքար”:

Թրամփն իր հաղթանակի համար պարտական է այն ընտրողներին, որոնք ցանկանում էին տեսնել լուրջ փոփոխություն: Այս մասին է ասում Ջոնս Հոփքինզի հաստատության վերլուծաբան Դանիել Հեմիլթոնը:

“Քանի որ համակարգում փոփոխություն էին ուզում, մարդիկ զգացին, որ ունեն Թրամփի կարիքը` ի հակադրություն արդեն իսկ այդ համակարգում իր տեղը գրանցած թեկնածուի”:

Փորձագետներից Ստիվըն Ուեյնն էլ ասում է, որ քանի դեռ հանրապետականները մեծամասնություն են կազմում Կոնգրեսում, Թրամփը հեշտությամբ առաջ կտանի օրենսդրական իր ծրագիրը:

“Նախագահներն ամենից անկաշկանդը գործում են պաշտոնավարման առաջ տարիների ընթացքում, հատկապես, երբ այսօրվա պես Կոնգրեսում մեծամասնություն են կազմում նրանց կուսակիցները: Այսինքն` այստեղ գործում է “երկաթը տաք-տաք են ծեծում” խոսքի իմաստը”:

Չէ որ այս իրադրությունը կարող է ժամանակավոր լինել: Ինչպես Սենատի հանրապետական ղեկավար Միթչ ՄաքՔոնելն է ասում, հարկավոր չէ տրված մանդատն ու հնարավորությունները գերագնահատել:

“Մեզ մոտ ընտրություններ են անցկացվում երկու տարին մեկ անգամ, ինչի արդյունքում Կոնգրեսում հաճախ է փոխվում երկու կուսակցությունների ներկայացուցիչների թվի հարաբերակցությունը”:

Արդյո՞ք Դոնալդ Թրամփը կկառավարի ուժեղ մանդատով, այսինքն մեծապես հենվելով Կոնգրեսում իր կուսակիցների վրա: Շատերն են ասում, որ նա դա կուզենար, սակայն այստեղ կա հոգեբանական մի հանգամանք: Նա լավ է հիշում, որ ընտրություններում հաղթել է ընտրական կոլեգիայի անդամների թվի առավելությամբ, երբ ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր հօգուտ իր մրցակցի:

XS
SM
MD
LG