Մատչելի հղումներ

 
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի անցած ուղին

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի անցած ուղին


Campaign 2016 Clinton
Campaign 2016 Clinton

Հիլարի Քլինթոնը մտավ պատմության մեջ որպես առաջին կին, ով ԱՄՆ-ի առաջնային կուսակցություններից մեկի նախագահի հիմնական թեկնածու է:

«Ես ընդունում եմ ԱՄՆ նախագահի թեկնածությունը»:

69-ամյա Հիլարի Քլինթոնի կյանքը լի է պատմական պահերով:

1969 թվականին նա դարձավ առաջին ուսանողն, ով ելույթ ունեցավ Ուելսլի քոլեջի հանդիսավոր արարողությանը: Յել համալսարանի իրավաբանական դպրոցում նա հանդիպեց Բիլ Քլինթոնին: Նրանք ամուսնացան, իսկ նրանց դստեր անունն է Չելսի: 1992 թվականին Բիլ Քլինթոնն ընտրվեց նախագահ, իսկ Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը ստանձնեց Առաջին տիկնոջ պարտականությունները:

Լրագրող Ռոն Ֆորները շատ վաղուց հետևում է Քլինթոնի կարիերային:

«Նա գիտեր, թե որն է իրենց երկարաժամկետ քաղաքական ծրագիրը և հետևում էր դրան»:

Սակայն Քլինթոնի կյանքում եղել են հակասական պահեր ևս, որոնցից ամենացայտունը նախագահ Քլինթոնի ամուսնական դավաճանություններն են, որի գագաթնակետն էր Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալը:

«Շատ մարդիկ կարծում են, որ նա անկեղծ ու վստահելի մարդ չէ», ասում է Ջորջթաուն համալսարանից Ստեֆան Վեյնը:

Սակայն 2001 թվականին նախկին Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը կրկին մտավ պատմության մեջ՝ ընտրվելով սենատոր Նյու Յորք նահանգից: Նա քվեարկել էր 2003 թվականի իրաքյան պատերազմի և 2007 թվականի ներգաղթի մասին օրենքի օգտին:

«Մեզ անհրաժեշտ են ընդգրկուն բարեփոխումներ ներգաղթի ոլորտում»:

Նախագահ Օբաման ին նախկին մրցակից Քլինթոնին նշանակեց պետքարտուղար: Այդ պաշտոնում Հիլարի Քլինթոնն այցելեց շուրջ 112 երկիր։ Նա ամենամեծ թվով երկրներ այցելած բարձրաստիճան ամերիկացի դիվանագետն էր:

Քլինթոնին սուր քննադատության ենթարկեցին Բենգազիայում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման համար, որի հետևանքով սպանվեցին չորս ամերիկացիներ:

2016 թվականի նախագահական ընտրապայքարի ընթացքում նա հայտնվեց մեկ այլ սկանդալի մեջ, որի հետևանքները պարզ կլինեն ընտրություններից հետո:

2015 թվականին հայտնի դառձավ, որ Քլինթոնը օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստը՝ կարևոր պետական տեղեկություն պարունակող նամակագրության համար: Դաշնային հետախուզական բյուրոն, սակայն, այդ գործունեության մեջ չգտավ անօրինական տարրեր:

«Ոչ մի դատախազ հիմքեր չի ունենա գործ հարուցելու համար», ասել է Դաշնային հետախուզական բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին:

Սակայն ընտրություններից տաս օր առաջ Դաշնային հետախուզական բյուրոն հայտնաբերեց նոր էլեկտրոնային նամակներ, որոնք, ըստ բյուրոյի, պետք է ուսումնասիրվեն: Այդ նամակագրությունը դառձել է Քլինթոնի դեպի Սպիտակ տուն ճանապարհի հիմնական մարտահրավերը:

XS
SM
MD
LG