Մատչելի հղումներ

Միջազգային մամուլը՝ Երևանյան բախումների շուրջ


Թեև արդեն 5 օր է անցել ինչ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները գրավել են ոստիկանական շենքը և պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը՝ միջազգային մամուլը կցկտուր տեղեկություններ է հաղորդում այս իրադարձությունների մասին: Միջազգային լրատվամիջոցները որոշակի տեղեկություններ են հաղորդում չորեքշաբթի գիշերը կատարված բախումների վերաբերյալ՝ հաղորդելով վիրավորների թվի մասին մանրամասներ, սակայան՝ զերծ մնալով վերլուծություններից:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Երևանի ներկայիս իրադարձությունների վերաբերյալ հունիսի 21-ի առավոտյան տեղադրված որոշ միջազգային լրատվամիջոցների հոդվածների հատվածներ:

EurasiaNet լրատվամիջոցը գրում է. «Երևանում ներկայիս ճգնաժամի պայմաններում ձերբակալվել են մի խումբ ցուցարարներ և նույնիսկ ցույցերին չմասնակցող անձիք: Այս իրավիճակը ակնհայտորեն մեծացնում է Հայաստանի կառավարության և բնակչության միջև եղած անդունդը:

Թեև ոստիկանությունը մանրամասներ չի տրամադրում՝ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները հավաստում են, որ հուլիսի 17-ից ի վեր ավելի քան 200 մարդ է ձերբակալվել քաղաքի տարբեր հատվածներից:

Հուլիսի 20-ի գիշերը, երբ ցուցարարները փորձել են զինյալներին սնունդ հասցնել, նրանց և ոստիկանների միջև դաժան ընդհարումներ են սկսվել: Առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 51 մարդ վնասվածք է ստացել ներառյալ՝ 25 ոստիկաններ և մի քանի լրագրողներ»:

HuffingtonPost -ը գրում է. «Ոստիկանության բաժանմունքի գրավումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դժվար կացության մեջ է դրել: Մի կողմից՝ նա պետք է այս իրավիճակը հարթի հնարավորինս շուտ, որպեսզի ցույց տա նրանց ովքեր դեմ են ուժի կիրառմանը, որ ոչ ոք օրենքից վեր չէ:

Մյուս կողմից՝ նա պետք է զգույշ լինի որպեսզի չգրգռի վրդովված հասարակությանը: Դա կարող է հզոր ալիք բարձրացնել իր իշխանության դեմ և հրահրել Ռուսաստանի արձագանքը, որը միշտ լարվում է, երբ իր համախոհ հարևան երկրներում իրադրությունը սրվում է»:

WorldBulletin լրատվամիջոցը գրում է. «Հինգշաբթի օրը մոտ 2000 ցուցարարներ բարիկադներ էին կանգնեցրել ոստիկանների դիմաց: Ցուցարարները երկրի ղեկավարությանը դիմում էին, որպեսզի վերջիններս թույլ տան սնունդ հասցնել զինյալներին, ովքեր հրաժարվում են ընդունել կառավարության տրամադրած սնունդը»:

NewEurope լրատվամիջոցը գրում է. «Մինչ պատանդների հետ կապված իրավիճակը թևակոխում է հինգերորդ օրը՝ Հայաստանը սուզվում է քաղաքական ճգնաժամի մեջ:

Չորեքշաբթի երեկոյան բազմության և ոստիկանության միջև բախման ընթացքում 25 ոստիկան և 20 քաղաքացիներ վնասվածք են ստացել:

Երևանի իշխանությունները արգելափակել են սոցիալական ցանցերը, տարածքը զրկված է հասարակական տրանսպորտի սպասարկումից ու ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումից:

Զինված անձինք հրաժարվել են ոստիկանության տրամադրած սննդից վախենալով, որ այն կարող է թունավորված լինել»:

XS
SM
MD
LG