Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը պատրաստվում են բաժանմանը


Եվրոպական Միության կազմից անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված դուրս գալու հանրաքվեից հետո Միության ղեկավարները քննարկում են Միության ապագան՝ առանց Մեծ Բրիտանիայի։ Նրանք Լոնդոնին կոչ են անում արագացնել դուրս գալու գործընթացը։

Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքում այս երկիրը սկսել է Եվրոպական Միությունից դուրս գալու գործընթացը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսքերով, չնայած Մեծ Բրիտանիան կորցնում է Միության անդամակցության հետ կապված առավելություններն ու հնարավորությունները, այն կշարունակի մնալ որպես ՆԱՏՕ-ի սերտ դաշնակից։

՝՝Եվրոպական Միությունը բավական ուժեղ է առանց Մեծ Բրիտանիայի իր գոյությունը շարունակելու համար։ Այն բավական ուժեղ է շարունակելու աշխարհում իր ներկա հետաքրքրություններն ու շահերը՛՛։

Երեքշաբթի օրը ժամանելով Բրյուսել, որտեղ անցկացվելու է Եվորպական Միության արտակարգ հանդիպում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը ասել է, թե հույս ունի, որ Միության կազմից իր երկրի դուրս գալու շուրջ բանակցությունները կլինեն հնարավորին չափ կառուցողական։

՝՝Մենք չենք պատրաստվում դուրս գալուց հետո մեջքով կանգնել Միության կողմը։ Մեծ հույսեր ունեմ, որ հնարավորինս սերտ հարաբերություններ կպահպանվեն առեւտրի, համագործակցության ու անվտանգության բնագավառներում՛՛, ասել է Քամերոնը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան անցած երեքշաբթի օրն անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն լքելու է Եվրամիությունը։ Սակայն ինչպես վարչապետ Քամերոնն է ասում, մինչեւ դուրս գալու գործընթացը սկսելը, դուրս գալու որոշումը պիտի վավերացվի երկրի խորհրդարանի կողմից։

XS
SM
MD
LG