Մատչելի հղումներ

Վերլուծաբաններ. ԼՂ-ի հակամարտության լուծումը փոխզիջումների մեջ է


The Co-Chairs of the OSCE Minsk Group
The Co-Chairs of the OSCE Minsk Group

Մինսկի խումբը կարող է այնքան հաջողություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում, որքան Ադրբեջանն ու Հայաստանը այն թույլ կտան:

Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության բռնկումը մի շարք խոշոր պետությունների կողմից մոռացության մատնված տարածաշրջանը կրկին ուշադրության կենտրոն բերեց:

Արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների հաստատության վերլուծաբան Մայքըլ Սեսիրիի խոսքերով, թեև Մինսկի խումբը ամուր է և հակամարտությանը դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում, ինչը օգտակար է շատ հարցերում, սակայն ոչինչ չի կարելի փոխել առանց Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործընթացների փոփոխության:

«Ես Մինսկի խմբին չեմ մեղադրի այս հարցում, այլ ուշադրությունս կսևեռեմ դեպի հակամարտող կողմերը: Ամեն ինչ գալիս է մի պարզ խնդրից՝ հայկական կողմը հավատացած է, որ իրեն են հասնում ոչ միայն Ղարաբաղի տարածքը, այլ նաև այսպես կոչված բուֆերային գոտիները։ Նրանք պնդում են, որ իրենք են 1990-ականներին հաղթել պատերազմը և հակամարտության ճիշտ լուծումը դա է: Մյուս կողմից էլ, Ադրբեջանը տարածաշրջանում ունենալով պայմանական ռազմական գերազանցություն, իրեն ավելի ձեռնտու լուծում է պահանջում»:

Ըստ Մայքըլ Սեսիրիի, Մինսկի խումբը կարող է այնքան հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում, որքան Ադրբեջանն ու Հայաստանը դա թույլ կտան:

Nagorno-Karabakh
Nagorno-Karabakh

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Արևմտյան իշխանությունները որոշակիորեն պատասխանատվությունը թողնում են Ռուսաստանի ուսերին:

«Սկայպ»-ի միջոցով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում “Transatlantic Academy” հաստատության վերլուծաբան Նելլի Բաբայանը նույնպես անդրադարձել է հակամարտությունը լուծելու ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի ջանքերին:

«Ցավոք սրտի ԱՄՆ-ի և Եվրամիության հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նվազել է: Այժմ մենք ունենք սառեցված հակամարտություն, որը ժամանակ առ ժամանակ բռնկվում է: Ռուսական դիրքորոշումը փոքր ինչ բարդ է, քանի որ Մինսկի խմբի անդամ լինելով, այն միևնույն ժամանակ ռազմական տեխնիկա է վաճառում հակամարտող կողմերին: Ռուսաստանի վերջին ժամանակների քաղաքականությանը նայելիս, թվում է թե նրանք ստատուս քվոյի կողմնակից են: Սա նշանակում է շարունակել պահպանել սառեցված հակամարտության դրությունը: Դա այս երկրներին հետ է պահում տարածաշրջանում միմյանց և Եվրամիության հետ համագործակցությունից՝ ինչը թվում է, թե Ռուսաստանի նպատակներից մեկն է»:

Վերլուծաբանների կարծիքով, հակամարտության միակ լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից փոխզիջումների միջոցով համաձայնության գալն է։ Հակառակ դեպքում իրադարձությունների նման զարգացումը կարող է տանել հակամարտության նոր բռնկումների:

Վերլուծաբաններ. ԼՂ-ի հակամարտության լուծումը փոխզիջումների մեջ է
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00

XS
SM
MD
LG